Պարգևը մեկն է, Պարգևը մերն է... նա Արցախի հայրն է...նա է այն ուժը, որը կկանգնեցնի արհավիրքը

01/07/2019 10:21
Պարգևը մեկն է, Պարգևը մերն է... նա Արցախի հայրն է...նա է այն ուժը, որը կկանգնեցնի արհավիրքը

Իմ խորին համոզմամբ Արցախը՝ գուցե և Սյունիքը հետը նաև, մենք արդեն կորցրել ենք... ծախել են, թե ինչ են արել՝ ես չգիտեմ, բայց Արցախի կորցնելու հավանականությունը Նիկոլ պոռնիկը հասցրել է 90%ի։ Ճիշտ է, կորցնել ասելով ես նկատի չունեմ, որ անպատճառ այն պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ... այն կորչելու է բոլոր ֆիլերի՝ թվաքանակին և ճաշակին համապատասխան։ Եվ եթե շատերիդ համար ուրախալի է, որ՝ «ջա՜ն էսա ռուսական անձնագիր կունենամ, մյուսները՝ ԱՄՆի, մի մասը՝ Մեծ Բրիտանիայի...» Ձեր ճաշակն է, բայց ինձ համար դա էլ է կորուստ և կորուստ է անվերադա՜րձ։
Ինչպես վերը նշեցի՝ մի 90% ով նիկոլի դավաճան բլոկը, որի մեջ արցախցիներ էլ կան, Արցախը դրել են օտարման ռելսերի վրա։
Պահելու մի 10% շանս է մնացել և այդ շանսերից մեկը՝ իմ խորին համոզմամբ, կարող է լինել նաև այս տարբերակը.
Շատ արագ պետք է կանգնել Պարգև առաջնորդի թիկունքին և Արցախում իրականացնել կրոնական, կամ ավելի ճիշտ՝ կրոնավորների հեղաշրջում։ Արցախում պետք է հաստատել թեոկրատիա՝ Պարգևի գլխավորությամբ։
Ես չգիտեմ՝ Ձեզանից ո՞վ Արցախի ո՞ր իշխանավորին է հարգում, սիրում և աստվածացնում, բայց դրանց բոլորին և բոլորի աշխարհիկ իշխանությունը պետք է սիկ...ր արվի, իրենց էլ հետը՝ հանուն Արցախի։
Հիմա կբացատրեմ, թե ինչու...
Նիկոլ ոչնչությունն իր պատմական միսիան ավարտում է. այն է՝ ամեն ձևով և ամեն գնով թուլացնել Հայաստանը և Արցախը՝ պղծել, թալանել, ավերել, թուլացնել և նա հասել է դրան... ստեղծել է բոլոր հնարավոր նախապայմանները, որ օտարները պետք է մտնեն։ Օտար ուժերը պե՜տք է մտնեն։ Չգիտեմ՝ մտնողը միայնակ է մտնելու, թե՞ կոալիցիոն ուժերի մուտք է լինելու, բայց լինելու է...
Բայց միշտ հիշեք՝ նույնիսկ գերհզորները հարգում և վախենում են ուժեղներից... ուժեղներին տապալելու ժամանակ կորուստներ են լինում... հարձակումը լինում է ա՛յն ժամանակ, երբ ուժեղը թուլանում է և հետո դառնում՝ լեշ... ինչպիսին որ մեզ համարյա թե սարքել են սրանք...
1. Եթե նման բան լինի. Ո՞վ, ի՞նչ պետք է ասի ո՞ր, կամ ո՞վ իրավունք ունի խորհուրդ, կամ հաթաթա տալու... ո՞վ է ճանաչել Արցախը, որ մի հատ էլ իրավունք ունենա խոսելու.. թող նախ՝ ճանաչեն, նորից կդարձնենք աշխարհիկ՝ իրենց ուզածով։
2. Որքան էլ Արցախի իշխանավորները լավը լինեն, այնուամենայնիվ, կան խոցելի կողմեր. Տարիներով իշխանության են և հնարավոր չի, որ գռուզավիկներով կոմպրոմատներ չունենան։ Վտանգավոր է նաև այն, որ միակարծիք չեն և կան՝ սերժականներ, քոչարյանականներ, նիկոլականներ, սկզբունքայիններ ու անսկզբունքայիններ, ռուսամետներ և արևմտամետներ, աթոռապաշտներ, ոչ մի թիզ հողականներ ու այս իրավիճակից զզվածներ։
3 Սրանց համեմատ Պարգևը մեկն է, Պարգևը մերն է, Պարգևը կրյուչոկներ չունի...նա Արցախի հայրն է, նա արցախցուն համախմբողն է, նա արցախցու կողմից սիրված է, իրեն դրսևորել է նաև քաղաքականության մեջ...
Նա է այն ուժը, որը կկանգնեցնի արհավիրքը, գոնե՝ ժամանակավոր...
Հիշեք խոսքս. այն ուժը, որը հիմա կանգնած պատրաստ սպասում է Արցախ զորքեր մտցնելուն, նա ընդամենը մի բանի է սպասում՝ արդյո՞ք կգտնվի ուժ, որը Նիկոլի դեմը կառնի... միայն սրան է սպասում և եթե համոզվեց, որ այդ ուժը չկա, նա մտածելու է այսպես.
«Եթե այսքանից հետո ուրիշին պետք է տաք՝ էնա ես կվերցնեմ էլի, թեկուզ՝ ուժի զոռով»։
Պարգևը Սրբազանը կարող է դառնալ մագնիս և Նիկոլի դեմ պայքարը՝ Արցախն ուժեղացնելով է պետք սկսել...
Կրկնում եմ՝ սա տարբերակներից մեկն է միայն։
Հ.Գ. Այս տարբերակը վատը չի այնքանով, որ իրանն էլ մեծ սիրով Արցախին կօգներ, ինչպես հոգևոր երկիրը՝ հոգևոր երկրին։
Հ.Գ Եթե մի երկրի գեներալներ իրար վրա ցեխ են շպրտում՝ էդ երկրի ապագան շատ մութ է...


Արմեն Արգինյան