«Միլանը» զրկվեց Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից
28/06/2019 17:33

Իտալական «Միլանը» պաշտոնապես հեռացվել է Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակիցների թվից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար։
Ապրիլին ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ «Միլանը» չի կատարել 2016, 2017, 2018 թվականների հաշվետու ժամանակահատվածների համար առանց ֆինանսական կորստի հաշվետվություն ներկայացնելու պահանջը։ Գործը քննել է Մարզական վճռաբեկ դատարանը եւ որոշում կայացրել Եվրոպայի լիգայից «Միլանի» հեռացման մասին։
Իտալիայի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Միլանի» տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կզբաղեցնի «Ռոման»։ «Տորինոն» հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար