Ֆիլմ՝ առանց տոմսի

27/06/2019 09:05
Ֆիլմ՝ առանց տոմսի

Սա գրում եմ առաջին և վերջին անգամ.
Խնդրում եմ՝ ամեն մի բառը ուշադիր կարդացե՜ք և գուցե դրանից հետո մի բան մտնի նրանց ուղեղների մեջ, որոնց ուղեղները լավ չի գործարկվում։
Մի պահ ընդունում եմ մի մասիդ ասածները, որ սրանք Լևոնի մարդիկ են։
Ընդունում եմ՝ Սորոս են։
Ընդունում եմ՝ գոմիկ են։
Ընդունում եմ՝ աղանդ են։
Ընդունում եմ՝ թուրք են։
Ընդունում եմ՝ ռուսի սապոգ են։
Ընդունում եմ՝ ՑՌՈւ են։
Ընդունում եմ՝ ջհուդ են։
Եվ ո՛չ միայն ընդունեմ, որ սրանք առանձին-առանձին տարբեր մարդկանց ասածներն են, այլ մի բան էլ առաջ գնամ՝ անցնելով բոլորիցդ ու ասեմ՝ մի պահ ընդունենք, որ յուրաքանչյուր նիկոլական հա՛մ Լևոնի ճուտն է, հա՛մ՝ Սորոս է, հա՛մ գոմիկ է, հա՛մ ՑՌՈւ և սապոգ է, հա՛մ մորմոն է, հա՛մ էլ՝ թուրք ու ադրբեջանցի է, ջհու՛դ է, հնդի՛կ է։
Հիմա տեսաք չէ՞, որ Դուք՝ ամեն մեկդ սրանց մեկ կամ երկու բան եք կպցնում, բայց ես ամեն ինչը մեկտեղեցի՝ հազար անգամ մեծացնելով սրանց տականքության և դավաճանության չափը, բայց...
Բայց մի հարց տամ՝ ՀՀ և Արցախի կառավարման համակարգում սրանք քանի՞ հոգի են....
Լա՛վ, հաշվենք Օսիպովը Սորոս ու Լևոն է, ջհուդ ու թուրք է, բայց միայն ինքն է չէ՞ Նիկոլի՝ իբր Նիկոլի նշանակում... քանի՞ փոխոստիկանապետ, վարչության պետեր, ռեգիոնալի պետեր, բաժնի պետեր են փոխվել.. ոստիկանության համակարգի տաս հազարից ավել իրավապահների մեջ Նիկոլը 5, կամ 6 մարդ է նշանակել մեր պատկերացրած սորոսագոմիկաաղանդներից, բայց մնացած տաս հազարից ավելի ոստիկանները Նիկոլին ծառայում են այնպես, ինչպես այդ 5-6 հոգին... Դուք այստեղ տարօրինակ բան չեք տեսնու՞մ։
ԱԱԾ-ում ավելի հետաքրքիր վիճակ է. Փոխվել է միայն տնօրենը, բայց ամբողջ համակարգը ավելի ջիգյարով է աշխատում իբր Նիկոլի համար, քան Վանեցյանը... տարօրինակ բան չեք նկատու՞մ։
Նույնը կարելի է ասել ՊՆ-ի մասին, նույնը՝ Արդարադատության մասին....Նիկոլը դեռ դատավոր չի էլ նշանակել, բայց բոլորն իր համար և իր օգտին են աշխատում՝ տարօրինակ չէ՞։
Հարկայինում և պետեկամուտներում քանի՞ մարդ է փոխել՝ երեք հոգու հազիվ։
Լա՛վ, թաղապետերն են դարձել նիկոլական, բա հո թաղապետարանի ողջ անձնակազմն ու թաղի բնակիչները նախկին ժողովուրդն են։
Լա՛վ, Երևանի քաղաքապետը փոխվեց, բա մնացած քաղաքների քաղաքապետերը նույնն են չէ՞... Գյումրիի քաղաքապետը նույնը չի՞, բայց գյումրեցիները բողոքում են նիկոլասորոսագոմիկական քաղաքապետարանից։
Իսկ Նիկոլը քանի՞ դատախազ է փոխել...
Իսկ նիկոլը քանի՞ դիվանագետ է նշանակել պաշտոնի.... բայց դատախազությունն ու արտգործնախարարությունը ժամացույցի նման աշխատում են իբր Նիկոլի ծրագրով չէ՞..
ԿԸՀ-ն նույնն է մնացել, վիճվարչությունը նույնն է։ Այ մարդ լրիվ նույնն է, նույն մարդիկ են մնացել, բայց բոլորը Նիկոլի համար են աշխատում։
Երկրապահում և ՀՀ Անվտանգության Խորհրդում ընդամենը երկու մարդիկ են նիկոլական նշանակումներ, բայց այս երկու կառույցները շատ ավելի ջիգյարով են ծառայում Նիկոլին...
Ես չեմ հասկանում՝ Դուք իրո՞ք տարօրինակ բան չեք նկատում, թե՞ դիտմամբ չնկատելու եք տալիս...
Իսկ Արցախում Նիկոլը քանի՞ նշանակում է արել, որ ամբողջ ղեկավար կազմը շարժվում է այս կլոունի ասածով...
_Եկեք մենք մեզ էշի տեղ չդնենք... բոլորս էլ լավ հասկանում ենք ինչ է կատարվում։ Բայց թե ինչու՞ է կատարվում այսպես դաժան ձևով դա էլ կիմանան Արցախի ու Հայաստանի նախկին, ներկա և ապագա ղեկավարները...

Արմեն Արգինյան