ՀՀԿ-ի ձայն հավաքողներից ի՞նչ պակաս են ՔՊ-ի ձայն հավաքողները

27/06/2019 08:32
ՀՀԿ-ի ձայն հավաքողներից ի՞նչ պակաս են ՔՊ-ի ձայն հավաքողները

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից Հովհաննես Մաթոսյանին մարզպետի խորհրդականի պաշտոնին նշանակելը մարզում միանշանակ չի ընդունվել: Բանն այն է, որ Հովհաննես Մաթոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, ու, ըստ մարզում շրջանառվող խոսակցությունների, հաճախ է օգտվել ուսադիրների «զորությունից»: Բացի այդ, նաեւ Ախուրյան համայնքի ավագանու անդամ է, որտեղ եւս, նրա կողմնակալ որոշումներից մինչեւ հիմա էլ  շատերը դժգոհ են։

Մարզում խոսվում է, որ Հ․ Մաթոսյանին խորհրդական նշանակելու հիմնավոր պատճառներից մեկն այն է, որ 2018 ԱԺ արթահերթ ընտրություններին վերջինս կարողացել է ՔՊ-ականների համար վստահության քվեներ ապահովվել հանուն պաշտոնի, որն էլ շատ չի ուշացել։ Ինչպես մեր հավաստի լրատուներն են ներկայացնում, վերջերս լարվել են մարզպետի նոր խորհրդականի եւ Ախուրյանի ՀՅԴ-ական համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի հարաբերությունները։
-Մի որոշ ժամանակ մարզպետի հետ աշխատելուց հետո էլ կսկսի Տ․ Պետրոսյանի դեմ աշխատել, միլիցու խասյաթ է,- կարծիք հայտնեցին շիրակցիները։ 

Հերմինե Մանուկյան