Քայլարած ու երկիրը պղծաների թիրախում Պարգեւ Սրբազանն է

27/06/2019 08:23
Քայլարած ու երկիրը պղծաների թիրախում Պարգեւ Սրբազանն է

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, համասփյուռ հայության համար Արցախի ազատագրական պայքարի առանցքային դեմքերից է: Արցախի հերոս  Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դերը Արցախի ազատագրման գործում այնքան մեծ է եղել ու ծավալուն, որ էջեր են պետք դրանք թվարկելու համար, ու, հավանաբար կարիք էլ չկա դա անելու, որովհետեւ հերոս  հոգեւոր հովվի կենսագրությունն ու գործունեւությունը բոլորին է հայտնի:
Այսքանով հանդերձ, ըստ ՖԲ-ում շրջանառվող լուրերի, մասնավորապես ՖԲ օգտատեր Մաքսիմ Ոսկանյանի, ՀՀ գործող իշխանությունների թիրախում այս օրերին հայտնվել է Պարգեւ սրբազանը: Մ. Ոսկանյանը տեղեկացնում է.
«Զանգահարեցի Պարգև Սրբազանին, ո'չ թե հրաժարականի խնդիր կա, այլ, որքան հասկացա, կոմպրոմատ է նախապատրաստվել- սարքվել: Սատանայի ձեռագիրն է, երբ հեղինակազրկում են հոգևորականին, հոտը տկարանում է: Այս ամենը Արցախի տկարացմանն է միտված: Ճիշտ 37 թվի մեքենայական մեթոդն է, որ թող քանդի Աստված: Ամե'ն»: