Վրացիները ոնց որ թե կինոն սկսեցին. արդեն հերոյին են գցում հայերի ավտոբուսի մեջ

25/06/2019 10:06
Վրացիները ոնց որ թե կինոն սկսեցին. արդեն հերոյին են գցում հայերի ավտոբուսի մեջ

Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տվել մտնել Հայաստան, քանի որ գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ուղևորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը՝ հավելելով, որ ուղեբեռը ոչ իրենց ընկերությանը, ոչ էլ վարորդին չեն պատկանել, տվել են որպես ծանրոց փոխանցելու համար:
«Կրկնում եմ ՝ մեր ընկերության, վարորդի հետ կապված խնդիր չկա, մենք փաստաբան ենք ներգրավել հարցի լուծման համար, իրավապահները կգտնեն՝ ո՞վ է փոխանցել, ինչու՞, այդ հարցերով զբաղվում են»,-վստահեցրեց Վիգեն Հարությունյանը:
Ընկերության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է:
«200 կմ է մնացել, որ հասնի ուղևորներին: Մենք բոլոր հարցերը կարգավորում ենք, սննդով ևս ապահովում ենք: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Վրաստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ խնդրով դեսպանությունը զբաղվում է:
Հայրապետյանը տեղեկացրել էր, որ ավտոբուսն անցակետում կանգնած է առավոտյան ժամը 6-ից: Նա վստահեցրեց՝ այս միջադեպը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի, անթույլատրելի իր են գտել, փաստացի ապացույցը կա:
Աշխարհի բոլոր տամոժնիներում հայտնաբերվող մաքսանենգ ապրանքների 99%ը բացահայտվում է նախօրոք եկած ինֆորմացիայի հաշվին, իսկ մնացած 1%ը՝ պատահականության հաշվին։
Էն որ մեկ մեկ կինոներ են ցույց տալիս՝ այս ի՞նչ անունով շունը հայտնաբերեց չգիտեմ՝ ի՞նչ, սուտ են ասում... նման բան չկա, դա հատուկ շեղում են հանցագործներին, որպեսզի իրենց մեջ ստուկաչ չփնտրեն.... շունն է գտել և վերջ😂
Կամ որ հայտարարում են՝ <<մեր ուշադիր տամոժնիկմերը կնոջ կոշիկի կրունկի մեջից թմրանյութ հանեցին...>> Արա դե ռադ եղի՜ր, այ հիմար շան որդի։ Օրեկան մի միլիարդ մարդ է ճամփորդում. փաստորեն երկու միլիարդ կրունկ պիտի ջարդես հա՞... բա ասա գանք ու սապոժնիկի բուտկա դնենք աէրոպորտում ու դոլլարով կրունկ մեխենք։
Ուրեմն ինձ լսեք. լա՜վ, ընդունում եմ՝ մի քիչ շատ ասեցի 99%, բայց 80% նման բացահայտումները իրականացվում են հատուկ ծառայությունների նախօրոք ունեցած ինֆորմացիայի հաշվին... հետո անցակետերի օպերատիվնիկները՝ մինչև մաքսանենգ բեռի ժամանումը մի սցենար են գրում՝ շունա_մունա, կատու_մատու, պատահական ոտքս կպավ և փակ ճամպրուկը բացվեց և այլն... սցենարի լավ ու վատը կախված է օպերատիվնիկի ֆանտազիայից....
Ուրեմն ինձ լսեք. լա՛վ, ընդունում եմ՝ մի քիչ շատ ասեցի 99%, բայց 80% նման բացահայտումները իրականացվում են հատուկ ծառայությունների նախօրոք ունեցած ինֆորմացիայի հաշվին... հետո տամոժնիների օպերատիվնիկները՝ մինչև մաքսանենգ բեռի ժամանումը մի սցենար են գրում՝ շուն-մուն, կատու-մատու, պատահական ոտքս կպավ և փակ ճամպրուկը բացվեց և այլն... սցենարի լավ ու վատը կախված է օպերատիվնիկի ֆանտազիայից....
Հիմա առավել ուշադիր. հայկական ավտոբուսին ռուսական կողմում բեռ են տվել, որի մեջ եղել է հերոյին։ Սահմանը անցել են. ռուսական սահմանակետը չի հայտնաբերել... կա՛մ շուն չեն ունեցել, կա՛մ ունեցել են, բայց խմած է եղել, կա՛մ հնարավոր է՝ ծանրած է և հոտերը խառնում է։ Մի խոսքով՝ ռուսական կողմում բարձիթողի վիճակ է, իսկ վրացական կողմում, շները լավ խինկալի կերած են, բայց՝ հարբած չեն....
Իսկ միգուցե էն կողմի՞ն էլ էր պետք, որ դա հենց վրացական կողմը հայտնաբերի...


Արմեն Արգինյան