Ինչպիսի՞ շնորհավորանքներ հնչեցին Արմեն Սարգսյանի հասցեին

24/06/2019 07:05
Ինչպիսի՞ շնորհավորանքներ հնչեցին Արմեն Սարգսյանի հասցեին

Երեկ՝ հունիսի 23-ին ՀՀ նախագախ նշանակված Արմեն Սարգսյանի ծննդյան օրն էր, ՖԲ օգտատերերի շնորհավորանքներից առանձնացրել ենք մեկը, քանի որ այն շնորհավորանքների բովանդակության ամբողջական պատկերն է ներկայացնում:

«Հայաստանի Հանրապետության Տխմարագույն ճառեր 
արտասանող դեմագոգ նախագահ Արմեն Սարգսյանին
Հարգելի տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ, սրտանց շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, վստահ եմ, որ տխմարության և դեմագոգիկության աստիճանը այս մեկ տարում Ձեզ մոտ բարձրացել է: Պաղպաղակ բաժանելը, համբուրգեր սարքելը, Գյումրու վարսավիրանոցում ֆոտոսեսիա անելով դուք հայ իրականության մեջ տխմարագույնի ու դեմագոգի նոր բարձրունք նվաճեցիք: Դուք հասցրեցիք, բացի այդ լինել գրպանային, թուլամորթ:
Ձեր քայքայիչ քայլերը ուղղված Հայ պետականության ոչ ոք, երբեք չի մոռանա:
Մաղթում եմ, որ նոր տարում դուք առերեսվեք Քրեական օրենսգրքի հետ, որ ողջ աշխարհը իմանա Ձեր կեղծ փաստաթղթի մասին՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս գալու ամսաթվի մասին ու պետական գումարները անտեղի ծախսելու մասին:
Թող այս տարի Ձեր համար լինի պաշտոնանկ լինելու, ձեր իրական դեմքը պատռվելու, ու արածների համար պատասխանատվության ենթարկվելու տարի:
Թող այս ամենը իրականացնելու համար Ձեզ և ողջ հայ ժողովրդին օգնական լինի Աստված:
Ամեն»: