Հողային խնդիրը հարեւաններին բերել էր քաղաքապետարան

21/06/2019 08:45
Հողային խնդիրը հարեւաններին բերել էր քաղաքապետարան

Ըստ Սպիտակի բնակիչների իրենց քաղաքում վաղուց արդեն կյանքը բնականոն հունով է ընթանում։    
-Ով հող է մշակում, անասուն պահում կամ աշխատանք ունի ապրում է։ Կարեւորը, որ քաղաքում մթնոլորտը խաղաղ է, սպիտակցիները պատվախնդիր մարդիկ են, աշխատող, ստեղծող։ Քաղաքի վիճակն էլ էնա տեսնում եք ճանապարհներն են սարքում, մաքրում ինչ կա անում են,մ նում է աշխատանք ունենանք, մանացածը լավ կլինի,-պատմում են քաղաքացիները։
Իսկ քաղաքացի Յ․ Թումանյանը իր եւ համաքաղաքացիների սոցիալական կարգավիճակի մասին խոսելիս ասում է, որ ինչքան էլ նեղված լինի չի դիմի քաղաքապետարան գումար խնդրելու համար։
-Օրինակ կինս վերջերս մահացավ ծախսերը արեցինք մեր ուժերով, բա ամոթ չի՞ գնամ ասեմ ինձ փող տվեք, կնոջս համար գերեզմանատուն սարքեմ։ Ինչքան կարողանամ կանեմ, տասը հազարականներով կհավաքեմ, ասենք թե լատարեյ եմ խաղացել։ Փոքր քաղաք փոքր բյուջե, բա ամոթ չի՞ ինձ տեսնեն ի՞նչ կասեն, ասեն եկել է փող է ուզո՞ւմ։ Ես կամաչեմ>-հպարտությամբ պատմումյ է զրուցակիցս։     
Նմանատիպ կարգուկանոնով քաղաքում, ինչպես մեր զրուցակիցներն են նշում լինում են երբեմն հողատարածքների կամ  կենցաղային հողի վերաբերող վեճեր, սակայն դրանք հարթվում են քաղաքային իշխանությունների կողմից։ Օրինակ, քաղաքացիների խնդրանքով նմանատիպ մի վարչական վարույթի մասնակցեց HZHAM.am լրատվամիջոցը, որտեղ քաղաքապետ Գագիկ Սահակյանի մասնակցությամբ քննարկվեց երկու հարեւանների միջեւ առաջացած վեճը, որն առաջացել էր  հողամասերի չափերի պատճառով, կողմերից մեկը մյուսին չի զիջում։ Մշտական կրկնվող վեճը եկել հասել էր մի աստիճանի, որ անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի քաղաքապետարանը վարչական վարույթ իրականացնի։ Կողմերի համար վարչական վարույթ իրականացնող մարմինը, համայնքի ղեկավարի հետ միասին կայացրեցին անկողմնակալ որոշում։ Հողատարածքի երկու հարեւանները համայնքապատկան հողը ապօրինի օգտագործելու համար տուգանվեցին, իսկ մյուս մասով օրենքի տառին համապատասխան գործողություններ կիրականացվեն, կհայտարարվի աճուրդ, որ կողմը կգնի հողատարածքը բնականաբար կդառնա սեփականատեր։
Մանրամասները՝ տեսանյութում