Ու՞մ շահերը պաշտպանելուն են միտված համայնքապետի քայլերը

21/06/2019 08:38
Ու՞մ շահերը պաշտպանելուն են միտված համայնքապետի քայլերը

Օրերս HZHAM.am-ին էին դիմել Այնթապ գյուղի բնակիչներ՝ Արթուր Մկրտչյան եւ Ռուզաննա Մանվելյան ամուսինները: Ա․ Մկրտչյանը ներկայացրել էր հողհատկացման հետ կապված խնդիրները, որոնք ստեղծում է համայնքապետ Կարեն Սարգսյանը:

 Այս թեմայի վերաբերյալ համայնքապետ Կ․ Սարգսյանը պարզաբանելով բնակիչների դժգոհություններին ասաց։
-Իրենք անշնորհակալ մարդիկ են, զզվում եմ ես դրանցից, հազար անգամ ասել եմ ես ձեզ կտրամադրեմ 400 քառակուսի մետր հող, իսկ Արթուրը ասում է՝ չէ պարտավոր ես 1000 մետր տաս։ Հիմա ո՞վ է ում պարտավոր, զզվում եմ արա, էս ի՞նչ մարդիկ են։ Իրենք տականքներ են, բոլորի վրա գրում են, մտեք Մասիսի ոստիկանություն հարցրեք, տեսեք ինչ կասեն էդ ընտանիքի մասին, բոլորի վրա գրում են, ոստիկաններն էլ են ասում, այ Կարեն ջան էս ի՞նչ մարդիկ են, գրում են ու գրում։ Նախկին գյուղապետ՝ Լյովա Թարվերդյանը էդ հողը հատկացրել է, որ ապրեն ժամանակավոր մինչեւ սեփականություն ունենան, էդ մարդու վրա էլ են գրել, էդ էլ նրա լավությունը։ Այ մարդ զզվում եմ ես իրենցից, իմ ջեբից էլ եմ փողեր տվել, հնար չկա, սաղ գյուղին են զզվացրել, դրանք մարդ չեն։ Էդ որ ասում են նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը պետք է լուծեր իրենց խնդիրը, բա ինչի՞ չբերեց Արամայիսը իր գրպանից դրանց փող տար պրծնեինք,-այսպես բնութագրեց գյուղապետ Կ․ Սարգսյանը համագյուղացի երեք երեխաների ծնողներին։
Հ․Գ. Ի դեպ, Կ. Սարգսյանը, ով տարիներ առաջ մարզի համայնքապետերի մոտ ձեռք էր բերել «Լոնդիկի ականջներ» անունը (Նկատի ունեն Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին: Հեղ.), հետագայում հավատարմորեն ծառայում էր հաջորդած ՀՀԿ-ական մարզպետներին, իսկ հիմա էլ, պարզվում է՝ Կարեն Սարգսյանը Արարատի ներկայիս մարզպետի բարեկամն է:

Ու քանի որ Արարատի ալիգատորի՝ կռակադիլ Գարիկ Սարգսյանի խորհրադական-մտերմուհի Լիլիթ Միրզախանյանը այնթապցի է, ու ինքն է փաստացի ղեկավարում մարզը, հավանաբար Այնթապի համայնքապետը հենց նրա հետ բարեկամությունն է թմբկահարում:

Հ.Մ.