Հիմնադրամը կծառայի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին

21/06/2019 08:21
Հիմնադրամը կծառայի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին

 «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նախագահանվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու նախաձեռնած «Կոմիտաս․ տասը հայտնություն» խորագիրը կրող բարեգործական համերգը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ: ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է. «Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, որոնց երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է»:
«Այս համերգի գաղափարն իմ խոստումն էր՝ ստեղծել հնարավորություն բարձրառաջադիմություն ունեցող ուսանողների համարորոնք ունեն խնդիրներ՝ կապվածվճարունակության հետտալ հնարավորությունորպեսզի այդ հանգամանքը չանդրադառնաուսման ընթացքի վրա»,- ասել է Վահան Արծրունին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր ԱրմենՄուրադյանը, շնորհակալություն հայտնելով Վահան Արծրունուն հիմնադրամի ստեղծման համար, նշեց, որ հավատարիմ մնալով սկզբունքներին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կրթում է բարձր բարոյահոգեբանական որակներով քաղաքացիներ, քանի որ բժիշկը հասարակության սյուներից է:
 «Ուրախ եմ այս դահլիճում տեսնել հայտնի բժշկական տոհմերի ներկայացուցիչներինորոնց միավորել է բժշկականհամալսարանն ու «Արծրունի» ազգանունը», ասել է Արմեն Մորադյանը: