1,5 միլիարդով կավելանա Հայաստանի արտաքին պարտքը.բա ի՞նչ եղավ 50% ստվերը

21/06/2019 08:02
1,5 միլիարդով կավելանա Հայաստանի արտաքին պարտքը.բա ի՞նչ եղավ 50% ստվերը

Թուրքերը վերջնականապես ցանկանում են վերացնել Հայաստանը. Արա Նիկո՛լ, բա ի՞նչ եղավ 50% ստվերը, ի՞նչ եղան բռնագանձումները։ Չգիտեմ՝ ինչու՞, ունեմ կանխազգացում, որ երկիրը որ տա այդ գումարը, հենց այդ երկիրն էլ կոպեկներով գնելու է Նաիրիտի տարածքը և ստիպի իր համար ատոմակայան կառուցենք... պատահական չէ, որ Նաիրիտի՝ որպես տարածքի վաճառքի և նոր ատոմակայանի ու 1,5 միլիարդ վարկի մասին լուրերը միաժամանակ հայտնվեցին մամուլում...

Ըստ armlife.am-ի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին: