Գտնել մարզպետին

17/06/2019 22:01
Գտնել  մարզպետին

Թե կտեսնեք Կոտայքի մոլոր մարզպետին՝ Աբովյանի փողոցներում, ասեք Պայծառն իրեն է սպասում, դե Քասախի թիվ 2 դպրոցի տեր ու տիրակալն էլի: Նիկոլական այս զոմբին, թերևս բոլորիցս լավ է գիտակցում, որ սեփական թիկունքը պահում է ՔՊ-ական մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, ով այս օրերին պոչը կտրած շան պես պտտվում է տեղում՝ խելագարված՝ Աբովյան քաղաքի պարտությունից ու Ծառուկյանի ծանրաքարշ հեղինակությունից:

Մարզպետի լինելիությունն օդ ու ջրի նման անհրաժեշտ է թալանչի դպրոցի տնօրենին, այլապես՝ ԱԱԾ-ն  կթակի  Պայծառ Ղազարյանի տան դուռը՝ դպրոցի պահպանման գումարները շինանյութերի տեսքով դուրս գրելու և գրպանելու համար: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումների առնչությամբ, տնօրեն Պ. Ղազարյանը հայց է ներկայացրել դատարան, ընդդեմ  դպրոցն անվանակոչված հերոսի՝ Արկադի Հովհաննիսյանի որդու՝ Միքայել Հովհաննիսյանի դեմ:

Քանի որ վերջինս հանդգնել է մեր կայքի հետ զրուցել և բողոքել Պայծառ Ղազարյանի անօրինական գործողությունների մասին, որը իրականացվում է Քասախի դպրոցում՝ տնօրենի  կրիմինալ եղբոր՝ Գեղամի հետ միասին:
Նարինե Հասրաթյան