«Թան խմեք՝ դինջացեք». ավանակով բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

17/06/2019 15:55
«Թան խմեք՝ դինջացեք». ավանակով բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանն ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։  «Թան խմեք, դինջացեք» պաստառով քաղաքացին պատմել է, որ  ԱԻՆախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը կոչ էր անում «թան խմել և դնջանալ»:
Մանրամասները՝ տեսանյութում, որի հեղինակն է Երվանդ Էրզրումյանը: