Մերժել է

17/06/2019 15:31
Մերժել է

Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը ևս մեկ մրցաշրջան կմնա Անգլիայում:
Անգլիական Mirror-ը գրում է, որ Սալահը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի և Թուրինի «Յուվենտուս»-ի 150 միլիոն ֆունտ սթերինգ առաջարկից և կմնա Լիվերպուլում: Ֆուտբոլիստն անգլիական ակումբին ասել է նաև, որ կարող է ակումբից հեռանալ մյուս տարի:
Մուհամեդ Սալահը «Լիվերպուլ»-ի հետ այս տարի դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` եզրափակչում գերազանցելով «Տոտենհեմ»-ին, որտեղ եգիպտացին դարձավ նաև գոլի հեղինակ: Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի իտալական «Ռոմա»-ից: