«Ադեկվադներն» այսօր պարգեւատրելու են նախագահ նշանակված Արմեն Սարգսյանին

17/06/2019 15:15
«Ադեկվադներն» այսօր պարգեւատրելու են նախագահ նշանակված Արմեն Սարգսյանին

«Ադեկվադ» թիմի անդամ Նարեկ Սամսոնյանը ՖԲ իր էջում հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես ասում է.

«Այսօր ժամը 16:30-ին Բաղրամյան 1 հասցեից շարժվում ենք դեպի նախագահի նստավայր` Արմեն Սարգսյանին պարգևատրելու և խորհրդանշական ակցիա անելու: Հուսով եմ երթի անվտանգությունն ապահովելու համար նշված ժամին տեղում կլինի Ոստիկանական վերակարգ: Երթին մասնակցել ցանկացողները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են նշված հասցեում լինել մի քանի րոպե շուտ: 
Երթի ընթացքում ես ֆեյսբուքյան ուղիղ եթերով կխոսեմ ակցիայի մասին, իսկ նախագահականի դիմաց կարճ ելույթ կունենամ, ինչպես նաև antifake.am-ի գլխավոր խմբագրի կողմից Արմեն Սարգսյանին հատուկ մրցանակ կշնորհվի»: