Մի դրվագ՝ Վասակ Դարբինյանի լրագրողական անցյալից

16/06/2019 00:07
Մի դրվագ՝ Վասակ Դարբինյանի լրագրողական անցյալից

Այսօր, աչքովս ընկավ լրագրող Վասակ Դարբինյանի գրառումներից մեկը, որն էլ ինձ հիշեցրեց  «Առավոտ» օրաթերթում աշխատած տարիներին  25 հազար դոլարի մի պատմություն, որը  շորթել էր Վասակն օլիգարխներից մեկից՝ գցելով «Առավոտ»-ի խմբագիր՝ Արամ Աբրահամյանին:

Վերջինս իրեն խաբված զգալով՝ աշխատանքից ազատել էր «իր վրա ֆռացող» Վասակ Դարբինյանին: Վանոյիզմով տառապող Վասակն՝ ի հեճուկս Արամ խմբագրի, իր հետ տարավ նաև Աննա  Իսրայելյանին, ում հետ մտերիմ կապերի մեջ էր:
Այս հանրահայտ զույգը, ըստ քաղաքական կուլիսային խոսակցությունների, երկար տարիներ, «բիզնես ֆռիկների» մեջ էին «Առավոտ»-ում: Առավոտից իրիկուն գումարներ էին դիզում՝ ի հաշիվ գործող իշխանությունների, որոնց անարգանքի սյունին գամելով՝ հարստանում էին բարոյականություն քարոզող, հանցագործ Վանոյի  աշակերտները:

Ն. Սահակյան