Թռիչք Արթիկի բնի վրայով

15/06/2019 23:35
Թռիչք Արթիկի բնի վրայով

Հայաստանը փոքր երկիր է, որ անկյունում  ինչ էլ կատարվի, ինչպիսի անցուդարձ էլ լինի, ընկեր-բարեկամներով՝ բերնեբերան կփոխանցվի եւ գաղտնի չի մնա։ Վերջերս, մասնավոր զրույցներից մեկի ժամանակ, մի մարդ պատմեց, թե ինչպես է ականատես եղել իր վարքից թեթեւ հարեւանուհու եւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Նիկոլ-վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմիկ հարաբերություններին:

-Հիմա մեր առաջին տիկին Աննան, երբ որ Նիկոլ Փաշինյանը նստած էր Արթիկի գաղութում շուտ-շուտ գալիս էր Արթիկ, մնում էր մի քանի օր ու գնում էր տեսակցության։ Հարեւանուհիս էլ վարքից թեթեւ, ավելի կոնկրետ՝ անբարոյական կինա, ընտանիքով են էդպիսին: Արթիկ գալուց, Աննան միշտ գալիս մնում էր սրանց տանը: Ու էն ժամանակ բոլորն էին խոսում, որ տեսեք Նիկոլի կնիկն ում հետա շփվում, ու թե ինչ հագուկապով էր գալիս Արթիկ՝ զարմանք էր առաջացնում: Մինի յուբկան ու պորտը բաց բլուզները, խանութից առած ծանր տոպրակներով գարեջրի շշերը մինչեւ հիմա հարեւաններիս հիշողության մեջ են:  Մինչեւ հիմա էլ շփվում են իրար հետ՝ քուրիկ-մերիկ են, Աստղոն էլ (անունը փոխված է: Հեղ.) ամբողջ Արթիկում հարց լուծող է դարձել: Հիշո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանը վերտալյոտով եկել էր Արթիկ, հետո, որ լրագրողները գրեցին, արագ մի մեքենա էր նստել ու տարածել, թե սուտ է ինչ գրում են։ Աչքի տեսած բան է, բ...երով դիվիշնիկ էին անում: Չէ մի չէ՝ առաջին տիկին,- իր խոսքն ավարտեց զրուցակիցս:


Անի Մադոյան