11 տարի վագոն-տնակում. Ընտանիքի ապագան հարցականի տակ է

14/06/2019 16:00
11 տարի վագոն-տնակում. Ընտանիքի ապագան հարցականի տակ է

Այնթապ համայնքի բնակիչ Արթուր Մկրտչյանը, կնոջ՝ Ռուզաննա Մանվելյանի եւ երեք երեխաների հետ արդեն 11 տարի ապրում է վագոն-տնակում, որի տարածքը, ըստ տեղացիների,  նախկինում եղել է պետական սեփականություն՝ նախատեսված դպրոցական շենք կառուցելու համար։

Սոցիալապես անապահով ընտանիքի հինգ անդամներն ապրում են ամեն օր պայքարելով թունավոր սողունների ու կրծողների դեմ, տեղական եւ մարզային իշխանությունների կողմից անտեսվծ: Անապահով ընտանիքը  չի կարողանում իրենց բնակության տարածքի սեփականության հարցը լուծել՝ տնտեսության հարցերը կարգավորել օրենքի սահմաններում։

Ըստ Արթուր եւ Ռուզաննա ամուսինների, տարիներ շարունակ գրավոր եւ բանավոր կերպով դիմել են համապատասխան կառույցներին, սակայն մինչ օրս խնդրին իրավաբանական լուծում չի տրվել:

Տեսանյութում մանրամասնում է Ա․ Մկրտչյանը։