Моя милиция меня бережет?

13/06/2019 14:25
Моя милиция меня бережет?

Անզեն աչքով էլ երեւում է, որ վերջին մեկ տարում Հայաստանի ողջ տարածքով մեծացել է հանցագործությունների քանակն ու դաժանությունը: Քաղաքացիներն իրավիճակի մեղավորությունը կապում են ոստիկանության անգործության հետ:

Դիլիջանից մի քանի քաղաքացիներ դիմել են HZHAM.am կայքին` տեղեկացնելով, որ քաղաքային ոստիկանությունը մատնված է անգործության:

-Բաժնի պետ Սեւակ Բադիրյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է աշխատանքի ներկայանում, ստորադասներն էլ իրենց քեֆով,-ներկայացնում են դիլիջանցիները,-Ոստիկանապետին հարբած ենք տեսնում գործի գալիս, իրա ենթականերն էլ բալկոններին շվշվացնելով, երգելով, ուտել-խմելով, մարդկանց ձեռ առնելով ման են գալիս, սրանք ի՞նչ կարգ պահողներ են։ Եթե վերեւներում բան չեն անում, Դիլիջանում ո՞վ պետք է կարգ պահպանի, կամ գողություններ բացահայտի։ Գողերը ազատ քաղաքում ման են գալիս, իսկ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին նույնիսկ չեն էլ ուզում լսել, հանցագործներն ու թալանչիներին ավելի են տեղ տալիս, քան թե ազնիվ ու անօգնական մարդկանց։ Որովհետեւ հիմիկվա ոստկաններին պետք են գողերն ու կլյաուզնիկները: «Տուր ինձ, տամ քեզ...» էս ա քաղաքի միլպետի ու միլիցիայի անելիքը,- իրենց մտահոգությունները փոխանցեցին Դիլիջան քաղաքաքի բնակիչները։