Մեր հայրենակցի կյանքին վտանգ է սպառնում

13/06/2019 12:13
Մեր հայրենակցի կյանքին վտանգ է սպառնում

Այս պահին, ՀՀ Կառավարության շենքի բակում իրազեկում-բողոքի ակցիա է անցկացվում, կապված Արման Վալերիկի Առաքելյանի` ՀՀ ոստիկանությանն արտահանձնելու շուրջ ստեղծված արհեստական խոչընդոտներին և պատկան մարմինների ցուցաբերած անտարբերության հետ
«Սիրելի' հայրենակիցներ, մենք ասում ենք Ո՛Չ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ, մենք ասում ենք, որ մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն ՀՀ սահմանների ներսում, այլև աշխարի ցանկացած կետում:
Հիշեցման կարգով նշենք, որ Արման Վալերիկի Առաքելյանը 2015-թին դատապարտվել է 18 տարի ազատազրկման և իր պատժաչափը կրում է ՌԴ-ի Մուրմանսկ քաղաքի բանտում


Ակցիան քաղաքական չէ և նպատակ է հետապնդում միմիայն կոտրելու այն անտարբերությունը, որը դրսևորում են պատկան մարմինները Արմանի ճակատագրի հանդեպ, իսկ մեզ հասած տեղեկություններով, Արմանի կյանքին իրական վտանգ է սպառնում` պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների շահագրգռվածությամբ:
Այս պարագայում մենք դատապարտում ենք պատկան մարմինների անտարբերությունն ու հանցավոր անգործությունը:
Մենք ասում ենք ո՛չ անտարբերությանը»,- կոչ են անում ակցիայի կազմակերպիչները: