Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել

12/06/2019 16:05
Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին` բացատրություն վերցնելու համար, թե ինչու են դատարանի բակում վուվուզելներ փչել:
Ըստ ոստիկանության՝ ահազանգը եղել է դատարանից, իբրև թե, վուվուզելների ձայնը խոչընդոտում է դատական համակարգի բնականոն գործունեությանը:
Ա՛յ ձեր ցավը տանեմ, էտ ո՞նց է ստացվում, որ վարչապետը հրապարակային ցուցում է տալի շրջափակել դատարանները, ահազանգ չի լինում, իսկ վուվուզել փչելուց՝ դատական համակարգի բնականոն գործունեությունը խաթարվում:
Ա՛յ, հենց էսպես էլ կերտում ենք ազատ, անկախ դատական համակարգ:

Աղվան Պողոսյան