Թալանե՞լ են առանձնատունը, վնասի չափը՝ 140 հազար դոլար է գնահատվում

12/06/2019 15:53
Թալանե՞լ են առանձնատունը, վնասի չափը՝ 140 հազար դոլար է գնահատվում

Ըստ ՖԲ օգտատեր Ռոբերտ Ավագյանի անձնական աղբյուրների, օրերս, Չեխիայի Հանրապետությունում հարձակման է ենթարկվել դերասան Կարգին Հայկոյի, հասարակությաnն առավել հայտնի՝ Սուպեր մամա-ի՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առանձնատունը:
Ըստ աղբյուրի՝ «Lipoltická 807/15, Vinoř, Praha 19 հասցեում գտնվող սրա առանձնատունը թալանել են՝ մոտ 140 հազար դոլարի վնաս պատճառելով ու ակնհայտ վանդալիզմի դրսևորումներով: Ասում են՝ պատերին փչովի ներկով տղամարդու սեռական օրգաններ են նկարել ու քֆուրներ գրել: 10 օր սա փորձել ա չեխական ոստիկանության հետ գողերին բացահայտի, բայց ոչ մի զացեպկա, ոչ մի հետք, ոչ մի մատնահետք: Խնդալուն էն ա, որ էս մեր կարգին հիմարը իրա տունը տակնուվրա անելու մեջ կասկածում ա Ֆրանկլին Գոնսալեսին ու չեխ միլիցեքից պահանջում ա, որ հետաքննություն անեն: Սկանդալներ ա արել, դեսպանատանը խառնել էս պատմությանը, չեխերն էլ ասում են՝ հո՞ դուք աննոռմալ չեք, Գոնսալեսն իրա համար հանգիստ նստած ա, ո՞նց կարար դուրս գար, տունդ թալաներ ու պղծեր, հետ գնար բանտ: Չեխերն էլ սրանից ազատվելու համար սպառնում են, որ խելոք վեր ընգի տեղդ, թե չէ կպարտադրենք՝ գույքը որ Չեխիայում ձեռք ես բերել, դրա փողի ծագումը ցույց տալ: Եթե չկարողանաս, կբռնագրավենք: Այ սենց հիմար պատմություն, այ սենց խայտառակություն»: