«Ո՛չ քաղաքական հետապնդմանը». Օրվա կարգախոսը

12/06/2019 15:26
«Ո՛չ քաղաքական հետապնդմանը». Օրվա կարգախոսը

Այսօր, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:
Նիստին զուգահեռ՝ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր  մեծ պաստառ են պարզել Վերաքննիչ քրեական դատարանի դիմացի բնակելի շենքի տանիքից՝ «Ո՛չ քաղաքական հետապնդմանը» գրառմամբ։