Գիտեի՞ք որ…

11/06/2019 12:48
Գիտեի՞ք որ…


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ  լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կայտառ ծերունիներից մեկը, ով պատահաբար հանդիպել է մեր թղթակցին, պատմել է, որ Սուրենավանի բնակիչ է եղել Նիկոլի հոր պապը՝ Վովան, ով ժամանակին աշխատել է որպես արտադրական ձեռնարկության պահեստապետ ու թալանի համար ձերբակալվել:
-Նիկոլի ասած՝ սերմացու գող մուկ ա եղել էլի՜…,- ծիծաղում է հալևիվորը,-համա արդար կլիներ, որ Նիլոլը պապուն էլ հիշատակեր:
Ըստ մեր զրուցակցի, Վովայի ընտանիքը պարսավանքից պաշտպանվելու համար լքում է Սուրենավանն ու բնակություն հայտնում  Տավուշի մարզի Ենոքավան գյուղում:Սակայն Ենոքավանում  էլ է խնդիր ունենում իրավապահներից հետապնդվող Վովայի ընտանիքը:Վովայի անունը կրող թոռի  կինը՝  Սվետլանա Հովհաննիսյանը, ով Նիկոլ-վարչապետի կենսաբանական մայրն էր՝ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, ինչի պատճառով, ընտանիքում անհամերաշխություն էր տիրում:

Ըստ սուրենավանցու, Սվետան մահանում է Իջևանի հոգեբուժարանում, երբ Նիկոլը 12 տարեկան է լինում:
-Բալա ջան, գիշերները քունս չի տանում, գիդա՞ս ինչի, խելառ Սվետի, խելառ  տղու ձեռը գրիչա, բա որ մեզ ծախեց…,-խոժոռվեց ծերունին,- սահմանի բերանին ենք ապրում, վախենում ենք, էս անգամ էլ հո հրացանով չի լինի կռիվը, սմերչ կա բան կա,-Նիկոլի հեռախոսի համարը կտա՞ս ինձի, կարևոր բան ունեմ ասելու Վովայի ծոռանը,- վերջում անսպասելիորեն  հարցրեց 85-ամյա սուրենավանցին: