Այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ական թեկնածուները պարտվում են

09/06/2019 22:54
Այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ական թեկնածուները պարտվում են

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գործող համայնքապետը հաղթեց 8-ամյա կրթությամբ ՔՊ-ական թեկնածուին:
Տավուշի  մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ  դեմ՝ 36։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ըստ նախնական արդյունքների՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Վարդան Պողոսյանը։ Նա հավաքել է մոտ 780 ձայն, երկրորդ տեղում է Նաղաշ Հակոբյանը` 670 ձայնով։

Շիրակի մարզի Անուշավան համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանը նույնպես հաղթել է ՔՊ-ական թենածուին՝ 145 ձայնի առավելությամբ:

Լոռվա մարզի Ղուրսալի համայնքապետը եւս վերընտրվել է: