Զեւսինը՝ Զեւսին, կեսարինը՝ կեսարին

07/06/2019 21:05
Զեւսինը՝ Զեւսին, կեսարինը՝ կեսարին

Գրում եք ՝ Հայաստանին գերագույն գլխավոր հրամանատար է պետք:
Ադեկվատ իշխանություն ու չգիտեմ էլ ինչ զահրումար է պետք:
Սխալվում եք չարաչար:
Հայաստանին մի գլխավոր հաշվապահ ու խելքը գլխին երեք հաշվետար է հարկավոր, որ շատ արագ գույքագրում - ինվենտարիզացիա անեն: 
Տեսնե ՝ որ երկրին, որ կազմակերպությանը ինչ է պատկանում :
Տեսնեն երկրի բնակչության ո՞ր մասն է Սորոսինը, որը` ԳՌՈՒ-ՖՍԲ -ինը , ՄՈՍԱԴ - ինը ու չգիտեմ ուրիշ էլ ինչ
գրող ու ցավինը :
Ու ասեն՝ եկեք , ձեր «եղն ու բրինձը» տարեք:
Ասեն ՝ «Ռուսական կայսրության էս տարածքը ձեր հոր բոստանը չի, հերիք ա ... Տերը ուզում ա ... Պոլիգոն ա շինելու...»
ՀՀ -ն ո՛չ Իրանի և ո՛չ էլ Թուրքիայի հետ, էլ չասած մյուս երկու հարևանները, միջպետական պայմանագիր չունի: Ճշտված սահմաններ չունի, կա Ռուս-Իրանական ու Ռուս-Թուրքական սահման, որ իրենք՝ ռուսներն էլ պահպանում են:
Ու էդ ինվենտարիզացիայից հետո ,թէ ինձ նման մի քանի ջուխտ անտերուդուրս մարդ կմնա, մենք էլ ռուսական ռուլետկով բախտներս կփորձենք:
Եվ հանկարծ, եթե բախտներս բերի ՝ կթաղվենք մեր հողում, իսկ թէ չէ ՝ փառք Աստծո, օտար ամայի ճամփեքը կան ու կան ...


Սաշա Ասատրյան