Նոր ինտրիգ Արցախի շուրջ. Ադրբեջանցիները որոշել են քայլերթով հասնել Շուշի

07/06/2019 18:45
Նոր ինտրիգ Արցախի շուրջ. Ադրբեջանցիները որոշել են քայլերթով հասնել Շուշի

Երեկ որքան էլ ուրախացանք միմոսի միմոսությունների վրա, այնուամենայնիվ, եկանք այն եզրահանգմանը, որ սրանք մեզ շեղում են մի հերթական շոույով։
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հովհաննիսյանը տեղեկություն է տալիս այն մասին, որ ադրբեջանական քաղհասարակությունը հերթական սադրանքն է նախապատրաստում. Մի խումբ ադրբեջանցիներ որոշել են հունիսի 8-ից քայլերթով հասնել Արցախի սահման և իբր փորձեն սահմանն անցնել և գնալ Շուշի։


Անկեղծ ասած՝ այլ ժամանակ ես չէի անհանգստանա, բայց քանի որ մեր երկրում իշխանության են բերվել թրքամետ ու խաղաղասեր ուժերը՝ նիկոլի և իր՝ խաղաղասեր կնոջ գլխավորությամբ, ապա մի փոքր անհանգստության կարիք կա....
Մի պահ ենթադրենք, որ այս ինֆորմացիան ճիշտ է, 100% անոց է՝ ի՞նչ կարող է լինել... պարզ է, որ սրանք չեն կարող սահմանը անցնել, բայց և կարող են պրովոկացիա անել չէ՞.... տղաները կրակեն, հակառակորդը դա ներկայացնի՝ կրակ խաղաղ բնակչության վրա և քայլեր ձեռնարկի..
-Իսկ եթե սրանք արդեն վիզա էլ ունեն... լրագրողը ուներ չէ՞, որ Երևանում էր.. Լա՜վ, նա Երևանն էր, սա՝ Արցախն է.
սկ եթե Սաքունցն ու Բլեյանն էլ այս կողմից գնան դրանց ընդառաջ... ախր էդ Բլեյանին օրերս 117 միլիոն Նիկոլը գումար է նվիրել
Մտածել է պետք... Աստված տա՝ մենք սխալվենք...

Աղբյուր