33-ամյա Պետրոսն՝ Ապագայի ղեկավա՞ր

07/06/2019 18:22
33-ամյա Պետրոսն՝ Ապագայի ղեկավա՞ր

Արմավիրի մարզի Ապագայի  նախկին համայնքապետ՝ Արտաշ Բարսեղյանը, ով ներկա պահին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, 2010թ-ին լուծել է Ապագա համայնքի ապագան՝ համայնքապետարանի աշխատակից 33-ամյա Պետրոս Ավագյանին դարձնելով իր իրավահաջորդը, ով նշանակվել է որպես Ապագայի համայնքապետի ԺՊ:
-Ես լավ ժառանգություն եմ ստացել նախկին համայնքապետից,-ասում է Պետրոս Ավագյանը,- և շարունակելու եմ նույն ջանասիրությամբ զարգացնել համայնքը՝ օգտագործելով գիտելիքներս ու փորձս:
Այս կիրակի օրը՝ հունիսի 9-ին  երկրի մի քանի համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ:Ապագա համայնքում տեղաբնակները մեզ վստահեցնում էին, որ Պետրոսը լավ հոր ժառանգ է.
-Պետրոս Ավագյանը վաղամեռիկ օդաչուի որդի է, ում 90-ականներին մարդիկ իրենց բնակարանների սեփականության վկայականները տալով՝ խնդրում էին  ընտանյոք թռցնել օդանավով՝ գումարի փոխարեն,-պատմում էին ապագացիները,-սակայն Պետրոսի հայրը նրանց էր վերադարձնում վկայականներն ու անվճար ուղեկցում ինքնաթիռ, ասյսպիսի հոր որդի է Պետրոսը,-հպարտանում էին Ապագայում,-Պետրոսը բարձրագույն կրթություն ունի, հունահռոմեական ըմբշամարտի վարպետ է, զբաղվում է սպորտով: Եղբայրը բժիշկ է, կինը՝ անգլերեն լեզվի մասնագետ: