Լոռվա երեք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

06/06/2019 17:05
Լոռվա երեք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Լոռու մարզի Շենավան, Քարաձոր եւ Ղուրսալ համայնքերում հունիսի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են։

Շենավան եւ Քարաձոր համայնքներում նախկին գործող գյուղապետերը հրաժարականներ են ներկայացրել, վերը նշված  համայնքներում թեկնածուների պակաս չի զգացվում։ Իսկ Ղուրսալ համայնքում գրանցված թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ Մհեր Մինասյանը եւ Արտյոմ Մարտիրոսյանը։ Ըստ տեղացիների՝ Ղուրսալում նախընտրական իրավիճակը բավականին հանգիստ է անցնում, թեկնածուների միջեւ լարվածություն չի տիրում, չեն հնչում փոխադարձ վիրավորանքներ եւ քննադատություններ։
-Մհեր Մինասյանը երկար տարիներ է աշխատում գյուղապետ, էս գյուղը բռնագաղթվածների գյուղ է։, պատմում են համայնքաբնակները,- Սկզբում տեղացիների ու փախստականների միջեւ խոսակցություններ-վեճեր լինում էր, բայց Մհերի ընտրվելուց հետո Ղուրսալում բոլորը համախմբվեցին ու դարձան մի ընտանիք։ Ղեկավարից շատ բան է կախված, որ ինքը ժողովրդին չխառնի իրար, բոլորն էլ կմիավորվեն էդ ղեկավարի շուրջը, մեր մոտ էդպես է։ էնա մեր գյուղապետը ասում է, ժողովուրդ ջան, եթե այս անգամ էլ ընտրում եք էլի կծառայեմ ձեզ, եթե չեք ընտրի դա ձեր իրավունքն է։ Մարդասեր, անկաշառ մարդ է Մ․Մինասյանը, ապրում է ինչպես մեր գյուղի յուրաքանչյուր ընտանիքներից մեկը՝ պարզ ու հասարակ կյանքով։