«Բա մեր Հենոյին կարելի՞ է նեղացնել»

05/06/2019 23:03
«Բա մեր Հենոյին կարելի՞ է նեղացնել»

Օրերս՝ հունիսի 2-ին, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բացվեց իրենց հայրենակցի, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հոր՝  վաղամեռիկ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլի մարզադաշտը: Հենրիխ Մխիթարյանի կողմից վերակառուցված ֆուտբոլի խաղադաշտը իսկական նվեր էր, հատկապես տեղացի պատանիների ու երիտասարդների համար, սակայն տոնական միջոցառմանը հաջորդեցին ավանդական բամբասանքները, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել սպանդարյանցիների շրջանում:

Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 9-ին Սպանդարյանում եւս ՏԻՄ ընտրություններ են, իսկ գործող համայնքապետ ու թեկնածու Ավետիք Մխիկթարյանն ազգակցական կապ ունի ֆուտբոլիստի ընտանիքի հետ, ու ֆուտբոլի խաղադաշտի կառուցումը փորձ է արվում ներկայացնել, իբրեւ նախընտրական քարոզչություն:

-Չի՛ կարելի, արժեք ու սրբություն չի՛ կարելի ուրանալ՝ սեփական ամբիցիաները բավարարելու համար: Մի հատ էս էրեխեքի ուրախությունը նայեք, բա սա կարելի՞ է ուրանալ...Բա մեր Հենոյին կարելի՞ է նեղացնել,- ասեց համայնքի ավագներից մեկը: