Անուշավանցիները աշխատասեր և համախմբված մարդիկ են

05/06/2019 22:49
Անուշավանցիները աշխատասեր և համախմբված մարդիկ են

Շիրակի մարզի Անուշավան համայնքում հունիսի 9-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Անկուսակցական գործող գյուղապետ Երվանդ Հակոբյանի հետ կմրցակցի Համբարձում Ալեքսանյանը։
Այսօր՝ հունիսի 5-ին, թեկնածու Համբարձում Ալեքսանյանը համագյուղացիներին հրավիրել էր հանդիպման, որտեղ ներկայացրեց իր ծրագրերը եւ քննադատեց համայնքի 
18 տարվա ղեկավար Երվանդ Հակոբյանի աշխատանքային գործունեությունը։ Թեկնածուի քննադատության առարկան այն էր, որ  գյուղում ավագանուն նիստեր չեն կայանում, գյուղապետը չպետք է այցելի զորամասեր տեսակցելու անուշավանցի զինծառայողներին, կամ համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է կարգավորի եւ այլ աշխատանքեր պետք է տարվի։

Հերքելով անհերքելին, որ Արթիկի տարածաշրջանի օրինակելի գյուղերից մեկն է Անուշավանը, ի դեմս համայնքապետարանի եւ համայնքի բնակիչների, երիտասարդ թեկնածուն իր ծննդավայրը, որպես լավագույն կարգավիճակում գտնվող գյուղ,  ասաց, որ դա գյուղացիների շնորհիվ է եղել, քանի որ գյուղացիները ժամանակին են վճարում պետական հարկերն ու տուրքերը։ Իսկ վերջինիս ուղղված հարցին, որ անուշավանցիները  ասում են, թե վճարումները կատարում են ժամանակին, որովհետեւ գյուղապետարանը արագ լուծում է տալիս առաջացած խնդիրներին, ի տարբերության շատ գյուղերի, որտեղ մարդիկ ասում են, չենք վճարի, քանի որ մեր գյուղում գործ չի արվում, Համբարձումը չպատասխանեց հարցին, միայն ծիծաղեց եւ գլուխը կախեց։
Համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը պարզաբանում տալով մրցակցի կողմից հնչեցված մի շարք  քննադատություններին ասաց, որ համագյուղացիների հետ միասին երկար ճանապարհ է անցել, շատ դժվարություններ են հաղթահարել։ Հունիսի 9-ին՝  այս կիրակի օրը, համայնքի բնակչությունը կտա այսօր հնչող բոլոր հարցերի պատասխանները։