«Սոդոմ Գոմորի դեսպանը»(Տեսանյութ)

04/06/2019 11:55
«Սոդոմ Գոմորի դեսպանը»(Տեսանյութ)

Հարգելի օգտատերեր Facebook-ից ստացանք հաղորդագրություն, որով իրազեկում են stop-g7 in armenia էջի ադմինիստրատորին «Սոդոմ Գոմորի դեսպանը» անվանումով տեսանյութը ֆեյսբուքյան էջից «իրենց կանոնների խախտման պատճառով» հիմնավորմամբ ջնջելու մասին։ Տեսանյութը երկու օրվա ընթացքում հավաքել էր շուրջ 40 000 դիտում։
Facebook-ի կողմից նման որոշում սովորաբար կայացվում է այն դեպքում, երբ տվյալ նյութի դեմ մեծ քանակի բողոքներ են ներկայացվում։
«Սոդոմ Գոմորի դեսպանը» տեսանյութը պատրաստվել է բացառապես փաստերի և առկա իրողությունների հիման վրա՝ ձգտելով լինել անկողմնակալ և առանց սուբյեկտիվ գնահատականների։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածում ամրագրված է, որ «յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների, ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը»։
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանի բնակչության՝ քաղաքացիների բացարձակ ճնշող մեծամասնությունը դեմ է տարատեսակ այլասերումների և պղծությունների քարոզչությանը և օրինականացմանը: Քրիստոնյա Հայաստանը միշտ էլ եղել է անառիկ ամրոց այլասերվածների և նրանց քարոզչությամբ զբաղվողների դեմ և այսուհետ ևս կմնա այդպիսին: