Ու՞մ ձեռքին է ՀՀ Արդարադատությունը. Սորոսը գրավե՞լ է Հայաստանը

03/06/2019 23:49
Ու՞մ ձեռքին է ՀՀ Արդարադատությունը. Սորոսը գրավե՞լ է Հայաստանը

HZHAM.am կայքի էլեկտրոնային հասցեին, մեր ընթերցողներից Արտակ Սիմոնյանը լուսանկար է ուղարկել ու մակագրել, որն առանց խմբագրման ու սղագրման ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
«Հարգելի «Հայկական Ժամ», այսօր՝ 2019թ-ի հունիսի 3-ին,  ժամը՝ 20:35 սահմաններում, Մովսես Խորենացի-Վազգեն Սարգսյան  խաչմերուկում դեմ դիմաց դուրս եկա Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ սրտաբուխ զրուցելուց, անկեղծ ասած սկզբում վարանեցի, բայց հեռախոսով լուսանկարեցի նրանց, որպեսզի այս խնդրի վրա ուշադրություն հրավիրեմ, ու պատկան մարմինները պարզեն, թե ի՞նչն է կապում մեր երկրի արդարադատության համար գլխավոր պատասխանատուին, ու ազգակործան այդ կազմակերպության ներկայացուցչին իրար հետ:
Հարգելի խմբագրություն, լուսանկարն արված է իմ հեռախոսով, որակն այդքան էլ լավը չէ, բայց տարածքը, որտեղ սրտաբուխ քննարկումներ էին անում այդ երկուսը տեսանկարահանվում է ճանապարհային տեսախցիկներով, այնպես որ դժվար չէ պարզել դրանց իսկությունը: Նշեմ նաեւ, որ Լարիսա Մինասյանը նկատեց, որ իրենց լուսանկարում եմ, ինչից հետո նրանք արագ մոտեցան սեւ գույնի տաքսի մեքենայի ու Արտակ Զեյնալյանը նրան ճանապարհեց: Հուսամ կհրապարակեք եւ հարց կուղղեք նախարարին, ի՞նչն է կապում նրան Սորոսի Լարիսի հետ...
Հարգանքով՝ Արտակ Սիմոնյան»:
Հ.Գ. Հուսանք Արտակ Զեյնալյանը ազնիվ կգտնվի՝ կհերքի կամ կհաստատի այս տեղեկությունը՝ պարզաբանելով, թե գունավոր հեղափոխությունների հովանավոր Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ ի՞նչ կապի մեջ է: