Մալյանի անձն ու գործողությունները մի կողմ դնելով կենտրոնանանք հենց բուն Սորոսի ու նրա գրասենյակի վրա

02/06/2019 13:40
Մալյանի անձն ու գործողությունները մի կողմ դնելով կենտրոնանանք հենց բուն Սորոսի ու նրա գրասենյակի վրա

Եկեք մի հատ քննարկում անենք։

Եկեք մի կողմ դնենք այն հարցը թե ո°վ է Նարեկ Մալյանը, եթե կարծում եք չեմ ճանաչում, չարաչար սխալվում եք, ձեզանից լավ գիտեմ, բայց եկեք մի կողմ դնենք նաեւ այն հանգամանքը ինչի՞ համար է նա այդ ակցիաները անում, ի՞նչ նպատակով, ու՞մ դրդմամբ, լիքը վարկածներ եմ կարդացել ու ես էլ իմ վարկածներն ունեմ բայց, էս ամեն ինչը մի կողմ ենք դնում ու փորձում ենք սթափ դատել իրավիճակը։
Անձնական համակրանքն ու հակակրանքը ու նաեվ տարբեր վարկածները միշտ խանգարում են սթափ ու անաչառ դատողություններ անելու համար, ուստի դա է պատճառը, որ առաջարկում եմ Մալյանի անձն ու գործողությունները մի կողմ դնելով կենտրոնանալ հենց բուն Սորոսի ու նրա գրասենյակի վրա։
Եկեք սկսենք այն հարցից թե ո՞վ է Սորոսը, ինչո՞վ է զբաղված նրա գրասենյակը Հայաստանում, ի՞նչ են արել այս տարիների ընթացքում եվ հիմա ի՞նչ են պատրաստվում անել։
Հանրությունը բաժանված է ինչպես միշտ 3 մասի՝ Սորոսին պաշտպանողներ, Սորոսին դեմ ու ձեռնպահ անտարբերներ։
Մենք դեմերս հայտարարում ենք, որ տարիներ շարունակ այդ գրասենյակը զբաղվել է ազգակործան գործունեությամբ, աշխատել է մեր պետության ու պետականության դեմ, այդ առումով բավականին փաստեր կարելի է ներկայացնել։
Պաշտպանական կողմը պնդում է, որ այս տարիների ընթացքում բավականի հանրօգուտ աշխատանքներ է իրականացրել այդ գրասենյակը ու ոչ մի դավադիր ծրագիր նրանք չունեն։
Հիմա էստեղ հայտնի հարցադրումը։
Սորոսը մա՞րդ է,թե՞ մարդ չէ։
Սորոսի գրասենյակը մեզ պե՞տք է, թե՞ պետք չի։
Ես կարծում եմ, որ Սորոսի ու սորոսածինների մուտքը Հայաստան պետք է արգելվի ու գրասենյակն էլ պետք է լուծարվի, սա իմ կարծիքն է որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ ներկայացնել նաեւ բազմաթիվ հիմնավորումներ, թե ինչու՞ եմ այդ կարծիքին։
Իսկ բոլոր նրանք, ովքեր ջանասիրաբար պաշտպան են կանգնում այդ հրեշին, ով բազմաթիվ եվրոպական երկրներում մերժված ու դուրս շպրտված է, ուզում եմ ասել՝ եթե ազգը պառակտող, այլասերում տարածող, ազգային արժեքները ոտնահարող կառույցին եք աջակցում, ինքներդ ձեզ հայրենասեր ու ազգայնական համարելով, ապա կա միայն մի պատասխան սրան, դուք բոլորդ ժամանակին կամ գուցե հիմա էլ օգտվել ու օգտվում եք Սորոսի գումարներից եվ բնական է, որ ձեզ համար շատ ցավալի կլինի զրկվել այդ ֆինանսական միջոցներից, բացի դա գուցե կան պայմանավորվածություններ ու ժամկետներ, որը հնարավոր չէ կասեցնել կամ խախտել, ուստի ազնիվ եղեք ու խոստովանեք, թե չէ դրել եք գիտահետազոտական-միտահետազոտական բացատրում եք որ ի°նչ անեք։