Պայթյունավտանգ Աբովյան

02/06/2019 13:10
Պայթյունավտանգ Աբովյան


Աբովյանի ուժային կառույցների մեր հավաստի լրատուների փաստմամբ՝ նախընտրական կրքերը կարող են անկանխատեսելի բախումներ ստեղծել Աբովյանի ՏԻՄ ընտրություններում՝ իրենց քաղաքապետի թեկնածուի պաշտպանությանը լծված քրեական անցյալ ունեցող անձանց կողմից:
Բանն այն է, որ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Էդիկ Բաբայանն իր թիկնազորային ջոկատով,  բիրտ ուժ գործադրելով, միջամտում է նախընտրական փուլը՝ բռնանալով տեղաբանակների կամքին: ԲՀԿ-ն ամեն միջոցներով, ուժային անհավասար պայքարի ձև ընդունելով՝  փորձելու է առաջ մղել ներկա գործող քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանին, որին դեմ են քաղաքի բնակչության 70 տոկոսը:


Հեղափոխության միջով անցած ժողովուրդն այլևս չի հանդուրժելու  թելադրանք: Այս փաստը շատ լավ գիտակցելով, ըստ վերը նշված աղբյուրի, ԲՀԿ-ն մարտի է դուրս բերել իր գրոհային գվարդիային՝  թիկնազորային 
նախկին պետին՝ իր ջոկատով, մարդկանց ճնշելու, վախի մթնոլորտ ձևավորելու և գումարային տեսքով քվեներ ստանալու արատավորիչ մեխանիզմին:

Ըստ մեր ուժային աղբյուրների, ճյուղավորված ու հին մեթոդներով ծրագիր կազմած ԲՀԿ-ն կարող է բախվել պատին՝ ունենալով անկանխատեսելի արդյունքներ:
Ծիծաղելի ու ողորմելի վիճակում են իմքայլականները, ովքեր մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ դմդմփ-հու են անում Գիրգոր Գուլյանի համար, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական վարչության պատասխանատուն է, մարզի դպրոցների պետական «ռևիզոր»-հարկահավաքը, որին մութ լույսերով են նկարագրում դպրոցի կլպված տնօրենները:
Ընթերցողները, հավանաբար, լավ են հիշում Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի ցնդաբանական մտքերը, երբ նորանշանակ էր ու հայտարարում էր, որ գալիս է մարդկանց քաղաքացի դարձնելու մտադրությամբ: Ու այս ամպագոռգոռից մարզպետն այսօր աբովյանցիներին նոր հեքիաթ է պատմելու «չար» թեկնածուների մասին, ում համակրում են բնակիչները:
Խոսքը քաղաքապետի թեկնածու՝ Սասուն Գրիգորյանի մասին է, ումից, ըստ մեր լրատուների «մրսում» են մրցակիցների հովանավորները, նկատի ունենալով վերջինիս բարձր վարկանիշը՝ հանրության լայն շերտերում:

Պատկերավոր ասած, տեղի իշխանիկն ու թագավորն ընդդեմ՝ իրավաբանի, ժողովրդի հետ անընդհատ կապի մեջ գտնվող մարդու, ով հաստատակամ իր ուժերին ու գիտելիքին, առաաջադրել է թեկնածությունը հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետ ընտրվելու մտադրությամբ:
Ի՞նչ դիրք կբռնի աբովյանցին, տեղի կտա՞ բիրտ ուժին ու առաջարկվող գռոշներին, թե՞ քաղաքացիական բարձր գիտակցություն կդրսևորի և կքվեարկի իր հարազատ քաղաքի ապագայի, իր երեխաների համայնի զարգացման հեռանկարի համար:

Հաջորդ կիրակին ի ցույց կդնի աբովյանցիների ընտրական ազատ կամքի դրսևորումը, որի դեմ այսօր գազանաբար պայքար են մղում քաղաքական  խոշոր դեմքերը՝ ի շահ իրենց անձնական նկրտումների:

Ամալյա Սահակյան