Նարեկ Մալյան. «Պահանջում եմ հանդիպում ուղիղ եթերով Լարիսա Մինասյանի հետ»

01/06/2019 09:30
Նարեկ Մալյան. «Պահանջում եմ հանդիպում ուղիղ եթերով Լարիսա Մինասյանի հետ»

Կարճ պատասխանեմ Սորոսի գրասենյակին մինչև ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը կլինի: 
Ես՝ Նարեկ Մալյանս, պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը:

Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի: 
Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:
Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին: