Բժշկին դիմելը խնդիր է դարձել

01/06/2019 09:19
Բժշկին դիմելը խնդիր է դարձել

Տեւական ժամանակ է ինչ HZHAM.AM կայքին են դիմում Արմավիրի տարածաշրջանի գյուղական համայնքների եւ  Արմավիր քաղաքի բնակիչները՝ խնդրելով լրատվական հնչեղություն տալ տարածաշրջանի ազգաբնակչության անհանգստացնող առողջապահական մոտ չորս տարի չարչրկվող ու անլուծելի  խնդրին։

 Ելենա Անտոնյանը, Մարգարիտա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբգարյանը, Գ․ Պետրոսյանը, Ք․ Միքայելյանը, Ս․ Ներսիսյանը  եւ շատ քաղաքացիներ տեղեկացնում են, որ 2015թ-ի օգոստոսի 7-ից, երբ Արմավիրի Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը ժամանակավորապես տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոցի մի մասնաշենքերից մեկը, արդեն չորրորդ տարին է ինչ դժվարացել է հիվանդների տեղաշարժը։

Ըստ մեր նամակագիրների այս խնդրի մասին բազմիցս դիմել են մարզպետարանի համապատասխան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ 
-Արմավիրի հիվանդանոցում, երբ գործում էր ինֆեկցիոն բաժանմունքը լավ էլ սպասարկում էին հիվանդներին, հերթապահ բժիշկները լավ աշխատում էին անխափան հերթականությամբ։ էս 4 տարի է ինչ ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել են Մեծամոր, այնտեղ ընդհամենը մեկ  հերթապահ բժիշկ է աշխատում, պայմաններն էլ անմխիթար են արդեն քանի տարի է։ Իբրեւ թե պետք է Արմավիր Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը վերանորոգեին, բայց 2015թ-ից մինչեւ հիմա ասում են փող չկա, փող չկա։ Մեր կառավարությանը խնդրում ենք, որպեսզի ընդառաջեն մեր՝ հիվանդներիս  նամակ խնդրանքներին եւ վերանորոգեն Արմավիր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը,-գրում են մեր նամակագիրները։