Բնակիչները կազատվե՞ն պատասխանատվոթյունից

01/06/2019 09:13
Բնակիչները կազատվե՞ն պատասխանատվոթյունից

Արագածավանի բնակիչները  ոռոգման ջրի բարձր սակագների, կուտակված պարտքերի պատճառով, օրերս ճանապարհներ փակելով բողոքի ակցիաներ էին կազմակերպում համայնքում։  Ինչպես ցուցարարներ էին ներկայացնում, տարիներ շարունակ այս խնդրին լուծում չի տրվել, իսկ պատասխանատու կառույցները ոչ մի անգամ չեն փորձել լսել ժողովրդի ձայնը, թե ինչու՞ է միայն   Արագածավան համայնքի բնակիչների համար էր ոռոգման ջրի վարձը հասել աստղաբաշխական թվերի։
Արագածավանի բնակիչները տեղեկացրին, որ իրենց դժգոհություններին ընդառաջ գնալով  հայրենի իշխանություններից դրական պատասխան են ստացել։

Համայնքապետարանը ձեռք է բերել ճշգրիտ չափող մեխանիկական ջրաչափ սարք, եւ այդ ջրաչափով կստուգեն, թե յուրաքանչյուր ջրօգտագործող ինչքան ջուր է ծախսում։ Մնում է, որ ոռոգման ջուրը, որպես ապրանք մարդիկ եւ ղեկավար մարմինները ճիշտ տնօրինեն։ Համայնքից երկու ջրբաժան աշխատակիցներ կվերահսկեն ոռոգման ջրերի հատկացման եւ օգտագործման ընթացքները։