Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն

31/05/2019 11:39
Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն

Ամստերդամում դանակահարված ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

 «Կապնվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»։

Տեղեկացնենք, որ երեկ, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մելը վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, ովքեր փորձում էին կողոպուտ կատարել»: