Աբովյանցիները նախընտրում են Սասուն Գրիգորյանին

31/05/2019 11:21
Աբովյանցիները նախընտրում են Սասուն Գրիգորյանին

Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրությունների պայքարը գնալով սրվում է:

Օտար աչքն էլ է տեսնում, որ այս քաղաքում հանրության լայն շրջանակները  փոփոխություն են ուզում ու լուռ ընդվզում են դրա դեմ, անկեղծանում՝ լրագրողների մոտ: Նրանց իսկ խոսքերով, հեղափոխական ալիքն անցավ քաղաքի կողքով՝ թողնելով ղեկին Վահագն Գևորգյանին, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ֆավորիտը:
Այսօր, վերջինիս դեմ կենաց մահու կռիվ է սկսել Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, ով արձակուրդ վերցնելով, լծվել է իմքայլական՝ Գրիգոր Գուլյանի քարոզին:

Թե բա՝ «Աբովյա՛ն, քայլ արա՛, թաթիկդ տու՛ր, լայն բացի՛ր բերանիկդ, ճաշը հափ արա՛»:

Սակայն, ըստ աբովյանցիների, կեղծ հեղափոխական էյֆորան վաղուց մարած է քաղաքացիների մոտ:Սա շատ լավ հասկանալով, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր՝ Էդիկ Բաբայանը, ներքին կարգով աշխատում է Վահագն Գևորգյանի օգտին:

Ընտրող զանգվածներն էլ հիասթափված սառն ու անտարբեր համայնքային իրենց ծառայողից, հակվել  են  նոր մարդու, քաղաքապետի թեկնածու՝ Սասուն Գրիգորյանի կողմը:

Քաղաքում, բնակիչների խոսքերով, սկսվել են կեղտոտ նախընտրական խաղեր խաղալ՝ մտահոգվելով Սասուն Գրիգորյան թեկնածուի բարձր վարկանիշից:
Մտածածին  ու արհեստական լուրեր են տարածում տեղաբնակների մոտ, թե իբր Սասուն Գրիգորյանը դրածո է Ծառուկյանի կողմից և այլն:
-Սա ստոր սուտ է, -ասում էին Ս. Գրիգորյանի համակիրները,- Վախի աչքեը մեծ են լինում, մեր թեկնածուի մեծ շանսը հանգիստ չի տալիս նրա մրցակիցներին:
Այս հարցին անդրադարձավ նաև թեկնածուն՝ Սասուն Գրիգորյանը, մեր տեսախցիկի առջեւ հայտնելով իր վրդովմունքը կեղծ լուրերի ու սև փիառի առնչությամբ:
-Գալիս եմ նոր գաղափարներով ու նոր ծրագրերով՝ Աբովյան քաղաքի զարգացման, նրա վաղվա լավ օրվա  համար՝ ապահովելով քաղաքացիներին համայնքային որակյալ ծառայություն, աշխատանքի լավ կառավարում և արդյունավետություն ներդնելով քաղաքային կառավարման ոլորտում,-ասաց Սասուն Գրիգորյանը,- Ընտրվելու դեպքում իրականացնելու եմ Աբովյանի համար պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսերը կարող են թողարկվել 3, 5 կամ 7 տարի ժամկետով: Պարտատոմսերը նման են վարկ
ավորման միջոցով ֆինանսավորման ներգրավմանը: Տոկոսադրույքը կլինի պետական պարտատոմսերի տոկոսադրույքներից փոքր ինչ բարձր՝ կախված ժամկետից: Պարտատոմսերը կարող են ձեռք բերվել ինչպես կենսաթոշակային ֆոնդերի, այնպես էլ ֆիզիկական  կամ իրավաբանական  անձանց կողմից: Հետագայում ցանկալի է, որ քաղաքը ստանա վարկային ռեյտինգ հեղինակավոր ռեյտինգավորող կազմակերպությունների կողմից, ինչպիսին են Fitch-ը կամ Moody s-ը: Ռեյտինգը հնավորություն կտա շատ ավելի հեշտ կերպով իրականացնել պարտատոմսերի տեղաբաշխում,-մանրամասնեց Սասուն Գրիգորյանը:

Մանրամասները տես՝ տեսանյութում: