Միջադեպի գործով կա երկու ձերբակալված

31/05/2019 11:05
Միջադեպի գործով կա երկու ձերբակալված

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրներ. «Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»,-նշված էր հայտարարության մեջ։