Հանրապետության Հրապարակում դեմոկրատ են, Աջափնյակում՝ ոչ

30/05/2019 23:42
Հանրապետության Հրապարակում դեմոկրատ են, Աջափնյակում՝ ոչ

Մի քանի տարի առաջ, նախկինները մի կերպ վերանորոգեցին Աջափնյակի՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում գտնվող այգին։
Այդտեղ նախկինում էլ սրճարան կար, բայց չէին թողնում, որ ծավալվեն, իսկ քաղաքապետարանի թույլտվությամբ այգում դրվել էին առևտրի երեք շարժական կետեր (առաջին նկարում), որտեղ վաճառում էին մանր-մունր բաներ՝ պաղպաղակ, հյութեր և այլն։

Այդ շարժական առևտրի կրպակները պատկանում էին տարբեր մարդկանց և արդեն մի քանի տարի մարդիկ աշխատում էին....
ՔՊ-ականների իշխանության գալով՝ այս շարժական կրպակներից երկուսը հանվեցին, իսկ երրորդին լիցենզիա չեն տալիս։ Պատկերացնու՞մ եք՝ մի իշխանություն, որն իբր օգնում է մանր բիզնեսի զարգացմանը և թույլատրում շարժական կրպակներ տեղադրել Հանրապետության հրապարակում և աշխարհին դա ներկայացնում է որպես արդարության և դեմոկրատիայի դրսևորում, հանկարծ՝ Աջափնյակում անում է հակառակ քայլեր։
Լավ, դե չեն թողնում՝ չեն թողնում, բայց սրճարանի տերերին ինչու՞ են թույլ տալիս՝ կանաչ տարածքների հաշվին ծավալվել... ծավալվելն էլ, ո՞րն է. ոչ թե նստատեղեր են ավելացրել, այլ նոր տարածք են կառուցապատել, որտեղ վաճառում են միայն այն ապրանքները, որոնք վաճառում էին այս երեք կրպակները։


Միանգամից աչքի է զարնում, որ սրճարանի տերերը՝ քաղաքապետի թույլտվությամբ, այն երեքին բիզնես դաշտից հանեցին։ Լավ բայց սրճարանի տերերն ովքե՞ր են, որ նույնիսկ նախկինների ժամանակ չէին թփրտում։ Մի քիչ փորփրեցի և իմացա, որ սրճարանը վաճառվել է և ունի նոր տերեր... բայց ովքե՞ր են սրանք։ Սրճարանի նոր տերերը, ուշադրություն՝ իմ քայլը դաշինքի Առաքելություն է, թե ի՞նչ զիբիլ է՝ դրա ղեկավարներն են...

Այստեղ կարելի է ասել.
-Հայկանու՜շ, աուուու՜...
-Սա է՞ր Ձեր արդարությունը:


Աղբյուր