Զովունիում բունտ է, բնակիչները մեղադրում են մարզպետին

30/05/2019 23:15
Զովունիում բունտ է, բնակիչները մեղադրում են մարզպետին

Այսօր, Կոտայքի մարզի Զովունի գյուղում բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի։ Պահանջում էին, որ Եղվարդ համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, չեղյալ համարի Զովունի բնակավայրի վարչական ղեկավար Վրույր Սիմոնյանի աշխատանքից ազատման հրամանը։

Մարդիկ դժգոհում էին ասելով, Վ․ Սիմոնյանին աշխատանքից ազատելը, դա մարզպետի ձեռքի գործն է։

Մարզպետի գործելաոճից դժգոհ ցուցարարները տեղեկացրին, որ միայն վարչական ղեկավարի աշխատելու դեպքում էլ չեն հանգստանալու, քանի որ առաջիկայում պատրաստվում են ճանապարհներ փակել, Զովունին Եղվարդ համայնքից առանձնացնելու համար՝ պատճառաբանելով, որ դեռ նախկին իշխանությունների օրոք ժողովրդի կամքը չեն հարցրել։

Իսկ ներկա իշխանությունները շարունակում են նախկինների քաղաքականությունը: Տեղեկացնենք, որ Եղվարդի քաղաքապետ Ն․ Սարգսյանը պնդում էր, որ Զովունիում շատ դրական աշխատանքներ են կատարվել, իսկ Վ․ Սիմոնյանին աշխատանքից ազատելու պատճառը վերջինիս աշխատանքային թերացումներն են։
Մանրամասները՝ տեսանյութում