Ախտեցու սպառնալիքները՝ HZHAM.am-ին

30/05/2019 00:06
Ախտեցու  սպառնալիքները՝ HZHAM.am-ին

Այսօր, վաղ առավոտյան, Հրազդանի Մանվել 2-րդն իր մանկլավիկների միջոցով սպառնացել է մեր կայքի  լրագրողներին՝ ԱԱԾ-ով: Արձանագրենք, որ խփել ենք  ճիշտ նշանակետին, որից ոռնում է ԵԿՄ տգետ նախագահ՝ Սասուն Միքայելյանն ու իր տուզիկներին ֆաս արել լրատվամիջոցի վրա:  Բանն այն է, հարգելի ընթերցող, որ օրերս, հղում անելով մեր աղբյուրներին հրապարակել էինք այն մասին, թե ինչպես է Սասուն Միքայելյանի հովանավորչությամբ, 18-ամյա հրազդանցի Գոռ Առաքելյանը, կեղծել բժշկական փաստաթղթեր՝ բանակում ծառայելուց խուսափելու համար: Օպերատիվ միջոցառումների արդյունքում հաստատվել էր փաստաթղթերի  կեղծիքն ու քր գործ հարուցվել:

Հիշեցնենք, որ 18-ամյա պատանու հայրը Հրազդանում հանրաճանաչ <<Ճռոյի Ռաֆոն>> է, ով բազում բիզնեսներ ունի սկսած տաքսի ծառայությունից վերջացրած սննդի օբյեկտներով,  ռեստորաններով, որտեղ վերջերս նշվեց Սասուն Միքայելյանի տարեդարձը, որտեղ, ըստ ականատեսների, ինքնամոռաց կերել է  վարչապետ Նիկոլը՝ տարակուսանք սփռելով շուրջ բոլորը: 


Նարինե Հասրաթյան