Ֆելիքս Ցոլակյանի դերը ո՞րն է եղել

29/05/2019 23:44
Ֆելիքս Ցոլակյանի դերը ո՞րն է եղել

Լա՜վ, Կուտոյան-ԱԱԾ թեման շարունակենք.
Այստեղ էլ ուշադիր եղեք՝ հետաքրքիր բան եմ ասում։
Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ զբաղեցրել է շատ բարձր պաշտոններ. Դեռ 2008թ հայտնի դեպքերի ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալն էր։ Այսինքն՝ թե' տարիքը և թե' զբաղեցրած պաշտոնները թույլ էին տալիս, որ դեռ Գորիկից հետո նա դառնար ԱԱԾ տնօրեն։

Երբ տափաստաններից մի անհայտ Կուտոյանի նշանակեցին տնօրեն, առաջին մարդը, որ պիտի նեղվեր՝ դա Ֆելիքս Ցոլակյանն էր։ Պիտի ո՛չ միայն ցավ ապրեր, որ միզեցին իր գլխին և մի անհայտ լակոտի բերեցին իր, կամ իր ընկերների փոխարեն և իրենց գլխին, այլ նաև՝ եթե մարդ լիներ, սիրտը կցավար երկրի համար, որ երկրի սուրբ անվտանգությունը հանձնվեց մի ջունգլիներից գտած մարդու։
2018թ ապրիլին Հայաստանի Հանրապետությանն առաջինը դավաճանեց հենց Ֆելիքս Ցոլակյանը. Նրա հայտարարությամբ կոտրվեց ուժայինների ոգին։ նրա քայլը ո՛չ միայն ազդեց ուժային կառույցների՝ գուցեև ինչ-որ տեղ նեղված, տղաների վրա, այլ իր անմիջական հոգեբանական ազդեցությունը թողեց նաև պառլամենտի պատգամավորների վրա, և սրանով հանդերձ, հող նախապատրաստեց ուժային կառույցներում պետության պաշտպանների՝ մեկը մյուսի հետևից գնալ պետական դավաճանության՝ անցնելով հեղափոխական ճամբար։
Այսպիսի նվեր Նիկոլը նույնիսկ իր երազներում չէր կարող տեսնել. փաստորեն Ֆելիքս Ցոլակյանը դարձավ պետության համար մեկ թշնամին և նիկոլի համար մեկ դաշնակիցը։
Մարդը ամենաքիչը պետք է ուղեղն անջատած լինի, որ ինքն իրեն հարց չտա.
_Ի՞նչու նիկոլը Ֆելոյին չնշանակեց ԱԱԾ տնօրեն, բայց ձեռնունայն էլ չթողեց... նշանակեց ԱԻՆ-ի պետ, որից ֆելիքսը չհրաժարվեց՝ չեմ ու չում էլ չարեց։ Այս հարցը ծնում է մի շատ այլ կարևոր հարց։
_Հեղափոխությանը իբր անհայտ Վանեցյանը, որն իր աշխատանքով կուտոյանախառն մի բան է, այս Վանեցյանը այդ ի՞նչ էր արել հեղափոխության համար, որ Ֆելոյի պես տղուն թողած՝ նրան նշանակեցին ԱԱԾ տնօրեն, իսկ Ֆելոն շատ ուրախ դա ընդունեց։
Սա նշանակում է, որ Ֆելոն նախօրոք գիտեր բոլոր քայլերը՝ ու՞մ՝ ո՞րտեղ են նշանակելու, իսկ Վանեցյանը հեղափոխության մեջ ոչ պակաս կարևոր ֆիգուր է, քան հենց ինքը՝ նիկոլը... 
_Բա էլ նիկոլը ո՞նց կարող է Վանեցյանին նեղացնել... իսկ գուցե նա՞ նրան նեղացնի:


Աղբյուր