Ինչու՞ եւ ինչպե՞ս Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն

29/05/2019 21:33
Ինչու՞ եւ ինչպե՞ս Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն

Եթե ցանկանում եք այս հեղափոխությունից մի բան գլուխ հանել, ապա պետք է լա՜վ հետ գնալ ու կանգնել մի անտրամաբանական քայլի վրա.
Դա ոմն Գեորգի Կուտոյանի ԱԱԾ տնօրենի նշանակման փաստն է։
Երբ սրան նշանակեցին ԱԱԾ տնօրեն, ՀՀ-ում մի տաս հոգի չզարմացան, թե ո՞նց եղավ, որ երբևէ որև մեկի կողմից չճանաչված, երբևէ մի օր ԱԱԾ-ում չաշխատած՝ տարիքը չեմ ասում, երբևէ որևէ մեկին անհայտ մի ջահել՝ որ երևի ՀՀ-ում չէր էլ ապրել, օդից դարձավ ՀՀ ԱԱԾ տնօրեն։ Երևի ո՜չ միայն Հայաստանի Հանրապետության պատմության, այլ նաև համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, որ մեկին նշանակեն ուժայինի ղեկավար, բայց այդ մարդը այդ շենք ոտք դնի առաջին անգամ, այն էլ՝ ղեկավարի կարգավիճակով։

Եվ ընդհանրապես սրան ի՞նչ բարձր պաշտոն տվել են, ինքն այդ ոլորտում մի օր աշխատած չկա։
Առավել զարմանալին այն էր, որ սրա նշանակմանը դեմ չգնացին կամիտետի գելերը՝ գոնե իրենց ագենտուրայով էլ լուրեր չտարածեցին, թե էս ու՞մ են բերել արա, ո՞վ բերեց, որտեղի՞ց գտան, սա ո՞վ էր, ի՞նչ ուներ արած....
Այս մտահոգությունները միշտ մտքիս է եղել և այսօր մտածեցի՝ մի հատ սրան նայեմ՝ ո՞վ է ու ինչացու՞ է....
Պատկերացնու՞մ եք՝ մարդն այնքան անճանաչելի է, որ վիքիպեդիայում տվյալների հետ նշված է, որ ինքը ԲՀԿ-ի Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ որդին է:

 Եթե ուզում եք ճանաչել, ճանաչեք նրանով և նման ապուշին, որին մորաքրոջ տղայով պետք է ճանաչենք՝ նշանակեցին ԱԱԾ-ի տնօրեն։ 
Սա դեռ ի՞նչ է... պարզվում է ՀՀ-ն քանդելու ինչքան կեղտոտ գործ կա՝ այս ջահելի մատը խառն է։
Գնացինք.
1997_2002թթ սովորել է Ռոստովի համալսարանում՝ իրավաբանության ֆակուլտետում... սա այստեղ չի սովորել ու հետո ավելի բարձր տեղ, միանգամից սովորել է այնտեղ, իսկ դա նշանակում է, որ սա այստեղ չի ապրել, կամ Ռոստովի համալսարանը ռազվեդ շկոլա է։ Հիշեք՝ Ռոստով, Ռուսաստան։
2002_2005թթ ՀՀ ԳԱԱ մի փիլիսոփայության ասպիրանտուրա է կպցրել... շատ զարմանալի է՝ Ռոստովում իրավաբանություն, այստեղ՝ փիլիսոփայության դիսերտացիա... եթե Ռոստովում գերազանց սովորել է, ի
նչու՞ այնտեղ դիսերտացիա չի պաշտպանել։

Անցանք առաջ՝ այստեղ նստեք, որ չընկնեք...
2007թ ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը


էլի ֆլետչեր մաման պայթի՝ էլի ֆլետչեր... արա՜ սրան ո՞վ և ո՞նց է տվել ԱԱԾ տնօրեն։ 
Զարմանալին այն է, որ ֆլետչերի ընդունման թվերը չկան՝ միայն ավարտելու թիվն է։ Եվ ընդհանրապես՝ այդ սրիկա տեղը ավարտողների մոտ միշտ նկատել եմ՝ ավարտելու թիվն է... այսինքն՝ այդտեղ ընդունվել չկա՝ կա՜մ ցռուշնիկ էս, կա՜մ՝ ոչ։
Լա՜վ, հլա եկեք օդից գործերին նայենք...
Տեսա՜ք չէ՞ Ռուսաստան, հետո ԱՄՆ և նորից Ռուսաստան_ 2002_2010թ ՀՀ Սլավոնական համալսարանում զբաղվել է մանկավարժական գործունեությամբՈւրեմն Ռոստովն ու Ֆլետչերն ավարտելուց հետո, ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան էլ վրադիր, ունեցել է հետընթաց՝ Սլավոնականում մանկավարժական գործունեություն ու Ազգային ակադեմիայում և Կառավարման Ակադեմիայում գիտամանկավարժական գործունեություն։ 

Ապա թվերին ուշադիր եղե՜ք՝ 2002_2010 ( բայց ոնց որ մինչև 2007թ սովորում էր՝ Ռոստով_Ֆլետչեր): Հլա ավելի ուշադիր՝ 2005_2006թ այս ամեն ինչի հետ՝ սովորել, մանկավարժություն, միանգամից թռիչք է արել դատախազություն՝ մի օր այնտեղ չաշխատելով դարձել է ՀՀ Դատախազության կառուցվածքային փոփոխությունների դատախազ:

Չշեղվեք՝ 2007 թ_ից այս ամենի հետ դարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդատու ու մինչև 2010թ մի գործ էլ է ձեռ գցել՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր իրավախորհրդատու:


Պատմության մեջ այսպիսի վունդեռ դեռ չի եղել՝ 20 տեղ սովորում է, 20 տեղ աշխատում է, 20 տեղ խորհրդատու է։
Բայց... բայց 2010_2011թ մոտը նկատվում է հետընթաց. այս ամենը թողնում է, կամ ռադ են անում ու ստիպված զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Այսպես մի կերպ գլուխը պահում էր ու մեկ էլ՝ հոպ_լյա, 2011_ին Բաղրամյան 26-ից կանչեցին և նշանակեցին ոչ ավել, ոչ պակաս՝ նախագահի օգնական:

2011_2014 թթ նախագահի հրամանագրերով տարբեր ժամանակներում, բացի նախագահի օգնական լինելեւց, աշխատել է կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի նախագահ, դատախազությանն առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ և կրկին բռնվեք՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ2016թ փետրվարի 3_ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և ինն օր անց՝ 2016թ փետրվարի 12_ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն։

Դատախազի տեղակալը չհաշվենք, հավանաբար ԱԱԾ տնօրեն դառնալու համար օրենքն է պահանջել։
Գնանք առաջ. սրա՝ ԱԱԾ տնօրեն դառնալուց մեկուկես ամիս անց պռովալ տրվեց ապրիլյան պատերազմի հետախուզական և հակահետախուզական գործերը, պռովալ տրվեց Սասնա Ծռերի ապստամբությունը, ոչ մի բանից կա՜մ խաբար չէր, կա՜մ նշանակել էին, որ խաբար չլինի, կա՜մ լավ էլ խաբար էր ու ուղղորդում էր։ Նույնը կարելի է ասել 2018թ հեղափոխության մասին. սա կամ լրիվ անտեղյակ էր, կամ լավ էլ տեղյակ էր ու ուղղորդում էր։
Հետաքրքիր է նաև սրա ազատման պահը.
2018թ մայիսի 10 ին նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքից։ Նիկոլի անունը չի նշվում. շատ հստակ շեշտվում է նախագահի անունը... Հարց՝ ինչի՞ նախագահն այդքան կա՞ր, բա ոչ մի գործում չկա՜... ասում է՝ ուժ չունեմ, բա ո՞նց եղավ, որ 2018թ մայիսի 10_ին, երբ երկրում թագավորի ուժով մարդ կար, նախագահը՝ առանց թագավորին հաշվի առնելու ուժայինի ղեկավար էր գործից ազատում։
Հետաքրքիր է՝ այս ռազվեդ գանձին, իրենց այդքան օգնած մարդուն պոնչը ինչու՞ ազատեց....
Հա՜, հա՜, շատ միամիտ ժողովրդի հեղափոխություն էր...


Աղբյուր