Ապագա գյուղ․ <Միասին գնում ենք դեպի պայծառ ապագա>-հպարտանում են Ապագայի բնակիչները

29/05/2019 16:32
Ապագա գյուղ․  <Միասին գնում ենք դեպի պայծառ ապագա>-հպարտանում են Ապագայի բնակիչները

Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավարի թեկնածու՝ Պետրոս Ավագյանը համագյուղացիների կողմից հարգված երիտասարդ է, պատվախնդիր, գրագետ եւ վստահելի։ Պետրոս Ավագյանը գյուղի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ է ավարտել, որից հետո կրթությունը շարունակել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում։

2004-2006թթ  ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է դպրոցից, իսկ 2010թ-ից աշխատել է համայնքապետարանում եւ ոլորտին քաջատեղյակ է։ Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Ապագա գյուղը մարզի զարգացող բնակավայրերից մեկն է, որն իր բնակչության համար կարողանում  է այսօրվա հրամայականի պահանջները բավարարել՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ, դպրոց, բուժկետ, մշակությանին կոթողներ, ասֆալտ, լուսավորություն, ոռոգման եւ խմելու ջրերի նորացված ցանցեր, նորացված ենթակայաններ։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2019թ-ին համայնքի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանը հրաժարական ներկայացրեց եւ պաշտոնակատար նշանակվեց Պետրոս Ավագյանը։ Գյուղում մեր զրուցակիցները ասում էին, որ կասկածներ չունեն, որ Պետրոս Ավագյանը ընտվելու դեպքում չի հիասթափեցնի իրենց, քանի որ աշխատել է համայնքապետարանում,լավատեղյակ է համայնքում կատարվող ամեն անցուդարձին։ Ապագայում կայանալիք հունիսի 9-ի արտահերթ ընտրություններին անկուսակցական թեկնածու Պետրոս Ավագյանի հետ ընտրապայքարիn կմասնակցեն եւս երկու անկուսակցական թեկնածուներ՝ Գրիգոր Մանուկյանը եւ Գեւորգ Մելիքյանը։

-Պետրոսը կրթված ընտանիքից է, ծնողները հարգված մարդիկ են գյուղում։ Հույսով ենք, որ նույն ձեւով կշարունակի Բարսեղյանի գործը։ Մեր նախկին գյուղապետը՝ Ա․ Բարսեղյանը շատ լավ ղեկավար է եղել, Պետրոսի հետ աշխատել են, ծանոթ ենք իրենց գործելաոճին։ Ապագան հայրենասեր ու աշխատասեր սասունցիների գյուղ է, որն ունի պայծառ ապագա,-հպարտանում են Ապագայի բնակիչները:


Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը վերջերս անվանակոչվել է դպրոցի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս՝ Հովսեփ Կիրակոսյանի անունով։ Ռազմագիտության կաբինետը եւս հերոսի անունով է կոչվում, որտեղ էլ խնամքով պահպանվում են զոհված հերոսի անձնական իրերն ու զինվորական հագուստը։  

R