Խաչքարը նվիրված է հայրենիքի համար մարտնչած վանաշենցիներին

29/05/2019 16:22
Խաչքարը նվիրված է հայրենիքի համար մարտնչած վանաշենցիներին

Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար՝ Արտաշես Գրիգորյանի, համայնքային ծառայողների եւ գյուղի երիտասարդների միասնական ջանքերով, մայիսի 26-ին նույն մարզի Փառքի տարածք կոչվող պատմամշակութային համալիրում, մեծ շուքով տեղի ունեցավ խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարը նվիրվում էր հայրենիքի համար մարտնչած վանաշենցիներին։ Միջոցառման ընթացքում վանաշենցի երեխաները իրենց հայրենասիրական երգ ու պարով ողջունում էին հյուրերին։

-Շատ լավ է կազմակերպված, ապրեն իրենք։ Մեր հայրենիքի համար կռվող տղաներին եւ իրենց ընտանիքներին տեղական եւ հայրենական իշխանությունները պետք է միշտ ուշադրություն դարձնեն, ով կամավոր մեկնել է պաշտպանելու մեր հայրենիքը։ Ճիշտն ասած համայնքապետ Արտաշեսի մասին միայն լսել էինք, որպես գյուղապետի,  բայց որ էսպես է պատվում իր համագյուղացի ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին հալալ է իրեն,-իրար հետ զրուցելիս կարծիք էին հայտնում ներկաները, որոնք հանրապետության  տարբեր բնակավայրերից էին հյուրընկալվել։

Խաչքարի բացմանը նվիրված միջոցառման ընթացքում եղան նաեւ  պարգեւատրումներ, իսկ ավարտին հյուրերին հյուրասիրեցին մատաղի մսով։

Մանրամասները՝ տեսանյութում