Դեպի արևմու՞տք, թե՞ դեպի արևելք

29/05/2019 14:48
Դեպի արևմու՞տք, թե՞ դեպի արևելք

Մենք երկար դարեր պետականություն չունենալու պատճառով, չունենք հարգանք պետության ու օրենքի հանդեպ: Փորձը ցույց է տալիս ,որ հետ սովետական տարացքում օգտակար է միայն ուժեղ ուղղահայաց իշխանական կառավարումը, ադապտացնելով համաշխարհային տնտեսական զարգացման հետ:
Ուղղահայացն օդի պես կարևոր է մեր դեպքում,(կրկնում եմ ուղղահայացը՝ չխառնեք դիկտատուրայի հետ ) պատերազմող պետության առկայության փաստի դեպքում:
Երկրի անվտանգություն, ազգային արժեքներ:
Առաջինը հստակ պետք է որոշվի մետրոպոլիայի ընտրության հարցըԱյս հարցում կասկած չպետք լինի: Դեպի արևմու՞տք, թե՞ դեպի արևելք: Ընտրությունը պետք է հիշեցնի հեռախոսի սիմ քարտերի ընտրության օրինակը՝ ո՞ր քարտն է դոմինանտ, որը պետք է ընդունի 4G lite արագությունը, որը պետք է աշխատի 2-3G ցանցում:

Արագության ընտրությունը մեր ձեռքում է: Երկրի անվտանգությունն ու անկախությունն էլ…..

Ռեալ փաստ է , որ ունենք մի փոքրիկ կածան- ճանապարհ դեպի հյուսիս: Երբ ինձ հարցնում են թե ո՞րն է Արցախյան շարժման ամենակարևոր ձեռքբերումները, ասում եմ.

Առաջի մեծ հաղթանակը՝ Բաշ-Ապարանից հետո և Աստծո կամոք 13.000 քառակուսու միավորումը 29.000-ին :

Երկրոդը ՝ Հայաստանը դարձավ մոնոէթնիկ պետություն, որով երկարաձգվեց ազգիս դեմ չոքած դեմոգրաֆիկ աղետի հետաձգումը:

Եվ երրորդերևի տվյալ պահին ամենակարևորը ՝ փակ մնաց Թուրքիայի հետ սահմանը:


Նայե՛ք, ի՞նչ է կատարվում Վրաստանում, թե՛ տնտեսական և թե՛ ազգային ինքնության տեսանկյունից: Ինտերնետի արագությունը պարտադրում է արագ ու հստակ լուծոմներ վերը նշված հարցերի: Վախենում եմ մտածել, որ մի հիսուն տարի հետո այս հողակտորի վրա կարող է լինել քուրդ կամ թուրք ղեկավար:

Իսկ հիմա փութթորեն զբաղված ենք ազգը երկպառակելու՝ օտար արժեքներ ներմուծելու և ազգային հիշողությունն ու արժեքները ջննջելով:

Եկեք ինքներս չկանխատեսենք մեզ համար ասորիների կամ խեթերի ճակատագիրը:

ՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է: Մտածել է պետք :


Աշոտ Գեւորգյան