Lուրջ մրցակից. Սասուն Գրիգորյան

28/05/2019 20:23
Lուրջ մրցակից. Սասուն Գրիգորյան


Նորանկախ պետության  դժվարությունների, պատերազմի ու հուսալքության բովով անցած Աբովյան համայնքն այսօր մասնակցային կառավարման և ժողովրդավարության իր ձևաչափով ներկայանում է իբրև մի քաղաք, որը չնայած գերակա խնդիրների լուծման ճանապարհին հանդիպում է բազում խոչընդոտների, սակայն իրապես գիտակցում և զգում է ժամանակի պահանջներին համաչափ քայլելու անհրաժեշտությունը:

Չնայած այս ամենին, Աբովյանում տեղաբնակներն անհանգիստ էին ու մտահոգ քաղաքի ապագայով: Բանն այն է, որ իրենց ընտրյալը, քաղաքապետ Վահագն Գեւորգյանը չի արդարացնում իրենց հույսերն ու սպասումները: Աբովյանցիների կարծիքով, համայնքի զարգացումն ամենօրյա աշխատանք է, որը պատշաճ չի կատարում քաղաքապետն  ու այս անգամ, նրա առաջ  տաբու կդնեն բնակիչները՝ զրկելով նրան իրենց քվեներից:

-ՀՀ մարզերի համայնքներն ու Աբովյան քաղաքը մեր երկրի ողնաշարն ու ամուր պահող  առաջին  գրավականը համակարգի անդադար աշխատանքն է, համաչափ զարգացումը,-ասում է մանկավարժներից մեկը,- ցավոք իմ համաքաղաքացիներից շատերն արդարացիորեն դժգոհում են տեղական իշխանությունից, որը չարդարացրեց բնակիչների  սպասելիքները: Խոցելի խավն այդպես էլ մնաց ուշադրությունից դուրս: Ապօրինի տրված տարածքները, վարձակալած հիմունքներով տրված տարածքների չվարձատրման դեպքում  էլ չվերադարձվեցին համայնքին: Ավելին, այս օրերին այդ փաստերն ուսումնասիրվում են իրավապահների կողմից, ինչն աննախադեպ ձևով գցեց Աբովյանի քաղաքապետի վարկանիշը,-մասնավոր զրույցում ասաց քաղաքի մանկավարժներից մեկը:

 

Հունիսի 9-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում  ՏԻՄ  ընտրության քվարկության օրն է: Աբովյանի քաղաքացիները հերթական անգամ ընտրելու են իրենց ապագա համայնքային ծառայողին՝ քաղաքապետին:

Մեր այս ձևակերպման  հետ համաձայն չէին տեղաբնակների շուրջ 90 տոկոսը:

-Մեր ձայնը որոշիչ չէ, միամիտ լրագրող ջան,- հուսահատ ու խորամանկ ժպիտով ասում էին բնակիչները,- Մեր քաղաքի  թագավորը ոնց որոշեց այդպես է լինելու, ի՞նչ ընտրություն, ի՞նչ բան՝ թոզ փչոցի է դա: Մեր քաղաքի նախկին և ներկա քաղաքապետերը  ծառայել են մշտապես քաղաքականությանն ու իրենց  պապային՝ ոչ թե մեզ: Հենա ունենք մի քաղաքապետ՝ Վահագն Գեւորգյանը, Տրդատ թագավորին չի տարբերում Սմբատ  Բագրատունուց, արձան է տեղադրել, բոլորիս ու աշխարհին էլ հայտարարել ու հավատացրել, որ դա Տրդատի արձանն է…, հիմա էլ թաղվել է քրեական գործերի մեջ, բայց վախ չունի, որովհետև մեջք ունի, բա՛, սրան ի՞նչ կասես լրագրո՛ղ  ջան…,- ասաց ԱԻՆ աշխատակից տղամարդը՝ աչքի մեկը փակելով:

Մեր կայքի երեք օրյա բլից  սոց հարցումները, որ կատարվել են  Աբովյանի հանրության լայն շերտերում, խոսում էին այն մասին, որ աբովյանցիներն այս անգամ գործելու են բացառապես քաղաքացիական գիտակցությամբ: Նրանց իսկ խոսքերով.

<<Հեղափոխությունը  փոխել է մեր գիտակցությունը>>:

Այս դիտարկման տեսանկյունից ելնելով՝ մարդիկ վստահեցնում էն մեզ, որ հունիսի 9-ի ՏԻՄ ընտրությունը տարբերվելու է նախորդներից:


Ուշագրավ կարծիքները ստորև՝

-Ոնց երևում է Աբովյանի հասարակությունն ունի արդեն իր ֆավորիտը,- պատմում է Աբովյան ԲԿ-ի գինեկոլոգիայի բժշկուհիներից մեկը, ում հանդիպեցինք շուկայում՝ գնումներ կատարելիս,- ընտանիքում, բարեկամների հետ, աշխատանքի ժամերին անգամ, հղիների հետ այցելած հարազատների հետ ակամայից ներքաշվում ենք  քաղաքային ընտրական թեմայի շուրջ: Տեղաբնակներից շատերի համակրանքը <<Գրիգ Ջիմ>> ընկերության սեփականատեր՝ Սասուն Գրիգորյանի կողմն է: Քաղաքապետի թեկնածուներից անբասիրն ու չվարկաբեկվածը նա է: Ես անձամբ, քվեարկելու եմ նրա օգտին, թիվ 2-ի՝ հանուն Աբովյանի ապագա զարգացման,- ավարտեց խոսքը բժշկուհին:

-Թեկնածուներից ամենահարգվածը Սասունն է,-վստահեցնում է դպրոցներից մեկի պահակը,-լավ ընտանիքի զավակ: Կապուտան համայնքում է հայրական տունը, անձամբ ճանաչում եմ հորը՝ Յուրիկին, որի 4 երեխաներն էլ այսօր պետական կառույցներում են աշխատում: Սասուն Գրիգորյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետն է ավարտել, աշխատելով Կոտայքի մարզպետի տեղակալ՝ քաջածանոթ է մարզի և Աբովյան քաղաքի բոլոր կնճռոտ հիմնախնդիրներին ու պրոբլեմներին: Այդ ազիզ տղայի 50-ամյակին ընդառաջ նվեր եմ անելու՝ ձայնս տալով իրեն,- անկեղծանալով ասաց մարդը, ով դպրոցի մայթեզրերի խոտն էր մաքրում:

-Իմ դասախոսն է թեկնածուներից մեկը,-պատմեց մի երիտասարդ անցորդ,- Սասուն Գրիգորյանն ինձ <<Քրեական իրավունք>> առարկա է դասավանդել: Հարգանքի ու ակնածանքի արժանի մարդ,- բնորոշեց երիտասարդն ունի ներողություն խնդրելով՝ ընդառաջ գնաց սպասված ավտոմեքենային:

-Ի՞նչ թեկնածու, ի՞նչ ածու…, տունս կորցնում եմ, տու՛նս, բանկը խլում ա ձեռիցս, փող չկա մարեմ վա՛րկս,-զայրացած ասաց մի կին:-Քանի անգամ եմ էն չեղած քաղաքապետ Գեւորգյանի մոտ եմ գնացել, չի ընդունել, երևի շորերիցս դուխու հոտ չի գալիս, իրա նման շատ փող չունեմ, որ սպիտակ սարոչկա հագնեմ ու մի վեդրո դուխի ցանեմ վրաս: Թաղեմ դրա գլուխը, Ծառուկյանի դռանը կապած շո՛ւն….,-նետեց ոչ ադեկվատ վիճակում գտնվող կինը:

-Քաղաքում մանկապարտեզների պակաս կա,- ասում է երիտասարդ մի մայրիկ, այս փաստը խիստ զայրացնող է ու չներվող: Գալիս են բոլորը, վստահեցնում, որ կլուծեն խնդիրը, բայց երբ ընտրվում են, մոռանում են: Սա շատ ցավոտ հարց է Աբովյանում: Սկեսրայրս ասում է, որ պատճառը բյուջեի գումարների մեջքը չկոտրելն է: Որքան շատ մանկապարտեզ, այնքան տարեկան մի քանի միլիոններ, որ չի ցանականում քաղաքապետը  տեղական բյուջեից կտրել: Երևի իրենց անձնականի համար չի  հերիքում, եսիմ, չեմ հասկանում, կուզեի մի խելացի ու քաղաքին սրտացավ մարդ ընտրվեր ու ես էլ իմ երկու մանուկներիս մանկապարտեզ ընդունեի:

Նարդի խաղացող տաքսու վարորդների կարծիքով.

- Այս անգամ Վահագն Գեւորգյանը հրաժեշտ կտա աթոռին, Գագոյի փողերն էլ չեն  օգնի նրան, աբովյանցիների համբերության բաժակը լցվել է մի այլ կարգի: Աբովյանի հողերը ծախել է օտարների վրա, օրը տաս անգամ դատախազություն  ա գնում գալիս,- պատմաում էին վարորդները,- Մարդիկ դաժե, որ տեսնում են իրեն վռազելիս, ասում են գնա, գնա դատախազը քեզ ա սպասում, հեսա բմբուլներդ քամուն ա տալու, այդպես էլ գրեք, ցանկացած ուղևորի հետ զրույցի թեման քաղաքապետի ընտրություններն են ու Վ. Գեւորգյանից դժգոհությունը: Էն ա մի լավ տղա կա, Սասուն Գրիգորյանը, ում հետ երկու բառ խոսում ես, ասում ա Սասունին եմ ընտրելու: Տենանք, բան չմնաց, երկու շաբաթ բան մնաց:

Փորձեցինք հանդիպել Սասուն Գրիգորյանին հետ:

Վերջինս ասաց, որ առաջադրել է թեկնածությունը՝ ընդառաջելով նախաձեռնող խմբի հորդորներին:

-Ընտրվելու դեպքում իմ գիտելիքներն ու փորձը կներդնեմ Աբովյան քաղաքի զարգացման գործում,-հավաստիացրեց թեկնածուն և խոստացավ առաջիկայում խոսել իր նախընտրական ծրագրերից;

Հ.Գ. Հասկանալի պատճառներով չենք նշում քաղաքացիների անունները, որոնք խնդրեցին  չհրապարակել իրենց անունները:

Շարունակելի